Մեորե գունդի կամ երկրորդ ջոկատը

Օգոստոսի 8-ին՝ գիշերը, կրթահամալիրի մի խումբ սովորողներով շարժվեցինք դեպի Անակլիա՝ մասնակցելու միջազգային ճամբարին։...

Ավելին...Կարծիք չկա

Տեղեկություններ «Ապագայի ճամբարի» մասին

Ճամբարն առաջին անգամ կառուցվել է 2005 թվականին՝ Վրաստանում՝ Սև ծովի ափին գտնվող Անակլիա ավանում նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից, որը սկզբնական շրջանում կոչվում էր «Հայրենասերի ճամբար»: Սակայն 2008...

Ավելին...Կարծիք չկա

Ինքնագիտակցություն

Ուզում ես ձգտես անհնարինին, բայց ինքնագիտակցությունը կախ է ընկել վզիցդ ու քեզ քաշում է ներքև՝ այնտեղ, ուր քո տեղն է: Անհնարի մասին պատկերացումը սղոցում է ներվային համակարգդ, իսկ դու նստած փլավ ես ուտ...

Ավելին...Կարծիք չկա

Ավագ դպրոցում ընդունելությունը շարունակվում է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցը շարունակում է 2017-2018 ուստարվա ընդունելությունը 9-12-րդ դասարաններում...

Ավելին...Կարծիք չկա

Սև ծովն ու կապույտ ալիքները կամ դեպի Անակլիա

Թբիլիսից դեպի Անակլիա ճանապարհը տևում է շուրջ 7 ժամ՝ 342 կմ։Երթուղին անցավ Գորի, Խաշուրի, Քութաիսի, Սամտրեդիա քաղաքներով։ Անակլիան մտնում է Զուգդիդի շրջանի մեջ և սահմանակից է Աբխազիային։ Սև ծովի ափին ...

Ավելին...Կարծիք չկա

Բարեմաղթանքներով հրաժեշտ

Անակլիայի ճամբարականներն իրարից բաժանվեցին շապիկների վրա բարեմաղթանքներ գրելով։ Կրթահամալիրյան խումբը բացի մաղթանքներից նաև ուներ փոքրիկ նվերներ՝ բրուտանոցում պատրաստած կավից դրոշներ։ Հայաստանի դրոշով...

Ավելին...Կարծիք չկա

Ասպետ ռազմամարզական ճամբարը

Սևանի ռազմամարզական ճամբարում շատ էի եղել ու արդեն բանակային կյանքի փորձ ունեի: Երբ կարդացի հայտարարությունը, որ Արցախում մեկնարկում է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը, շատ ոգևորվեցի ու մասնակցեցի։ Բացի ...

Ավելին...Կարծիք չկա

Մի անգամ Անակլիայում

Վերջին օրը առավոտյան արթնացանք, ժամը իննին նախաճաշեցինք, իրերը հավաքեցինք և իջանք ներքև: Սկսվեց ամենահուզիչ ու հետաքրքիր պահը․․․Ճամբարից հուշեր ունենալու համար շապիկների վրա գրեցինք տարբեր բարեմաղթանք...

Ավելին...Կարծիք չկա

Կեսգիշեր Երևանում ու լուսաբաց Թիֆլիսում

Առաջին օրն էր, պիտի շարժվեինք։ Գիշեր, մու՜թ։ Տանից դուրս եմ գալիս. դեռ լույսերը վառվում են։ Կամ գիշերային լույսերն էին կամ լուսինը՝ չեմ հիշում։ Հասանք Սբ․ երրորդության եկեղեցու մոտ։ Դեռ մարդ չկար։ Սպասեցինք, մինչև հավաքվեն։ Ոչ մի արտասովոր բան, միայն թե շատ էր շոգ։ Շատ էի ոգևորվել, որ հենց գիշերով էի ճամփա ընկնելու։ Առաջին անգամ էր, ու ինձ համար շատ հավես ու հաճելի էր դիմավորել կեսգիշերը Երևանում ու ճանապարհել նրան արդեն Թիֆլիսում։
Նստեցինք մեքենաներն ու առաջ շարժվեցինք։ Վերցրի ականջակալներս, միացրի հեռախոսին.. միացրի սիրելի երգս ու սկսեցի նայել լուսնին։ Հա՛, ես էդպես էլ չքնեցի։ Մտքերով էի, իմ մեջ․․․ Սև կետերն էի աշխատում հանել միջիցս լուսնի միջոցով։ Ամբողջ ընթացքում նայում էի ճանապարհին, նկարներ անում ու նայում էդ սև ու անհետաքրքիր պատկերին։ Բայց էդ անհետաքրքիր պատկերները իմ զբաղվելիքն էին։ Դրանց մասին գրում էի, երևի էդպես էլ չհրապարկեմ․․․բայց իմացեք, որ ճանապարհը ամենագունեղն էր, որ ես տեսել եմ երբևէ։

Ավելին...Կարծիք չկա

Բարև, մերհաբա, գամարջոբա…

Օգոստոսի 15-ին` առավոտ կանուխ՝ ժամը 7-ին,  եկանք հասանք Երևան Վրաստանի Անակլիա քաղաքում կազմակերպված միջազգային ճամբարից: Ֆիզիկապես եկել եմ, բայց հոգեպես ոնց որ հլը էնտեղ եմ, անընդհատ հիշում եմ ծովը, մայրամուտները՝ մեկը մյուսից վառ, հիշում եմ, թե ինչ հաճելի էր, երբ ալիքը քշում էր դեպի ափ, էնպիսի զգացում էր, ասես խատուտիկի մի թևիկ լինեի՝ թեթև՜-թեթև՜:

Ավելին...Կարծիք չկա