27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավագ դպրոցի ընդունելության կարգ

1 min read

 

Վարժարանի 10-11-րդ դասարանի սովորողի հետ կնքվում է նոր ուսումնառության պայմանագիր.

  • եթե կիսամյակային անբավարար գնահատական չունի, ամառային ուսումնական ճամբարին մասնակցել է, ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները կատարել է: Նրա հետ դպրոցի ղեկավարը պայմանագիրը կնքում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:
  • մեկ կամ երկու առարկայից կիսամյակային անբավարար գնահատական ունեցող սովորողը, ով ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները կատարել է, սահմանված կարգով ստանում է ամառային առաջադրանք: Ամառային առաջադրանքների կատարման արդյունքները ամփոփվում են մինչև օգոստոսի 25-ը: Ամառային առաջադրանքը հաջողությամբ հանձնած սովորողի հետ դպրոցի ղեկավարը կնքում է պայմանագիր մինչև օգոստոսի 30-ը:
  • ամառային առաջադրանքից հետո մեկ կամ երկու առարկայից կիսամյակային անբավարար գնահատական ունեցողի հետ, ով ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները կատարել է, դպրոցի ղեկավարը կնքում է պայմանագիր, որում նշվում է անբավարարները շտկելու վերջնական ժամկետը: Նշված ժամկետում անբավարարները չուղղելու դեպքում ուսումնառության պայմանագիրը լուծվում է,
  • մինչև օգոստոսի 30 –ը ուսումնառության պայմանագրով որոշված վճարումները ամբողջությամբ չկատարած սովորողի հետ դպրոցի ղեկավարը կնքում է պայմանագիր, պայմանագրում արձանագրելով պարքը մարելու ժամանակացույցը: Նշված ժամկետում պատքը չմարելու դեպքում ուսումնառության պայմանագիրը լուծվում է:

10-12-րդ դասարան այլ դպրոցներից ընդունվում է հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է հեղինակային կրթական ծրագիրը` ուսումնասիրում է դպրոցի կայքը, դպրոցի ուսումնական պլանը, ակումբների գործունեությունը, ուսումնառության մասին պայմանագրի օրինակելի ձևը, ներկայացնում ինքնակենսագություն (ներառելով խրախուսանքների, միջազգային և հանրապետական ծրագրերի, օլիմպիադաների մասնակցության դիպլոմներ, տեղեկանքներ վկայագրեր,կամավորական աշխատանքների ցանկ,ճամփորդություններ,հրապարակումներ, այլ),կրթական իր ծրագիրը (կրթական խնդիրներ, որ պատրաստվում է լուծել նոր ուսումնական տարում,) լրացնում է հարցաթերթիկ,մասնակցում է Ավագ դպրոցի մուտքի ճամբարին : Կատարված ուսումնասիրության արդյունքում կազմում է սովորողի անհատական ուսումնական պլանը, ուսումնառության պայմանագիրը: Դպրոցի  ղեկավարի և սովորողի փոխադարձ համաձայնության դեպքում նրանք կնքում են պայմանագիրը: Պայմանագիրը կնքելիս սովորողը ներկայացնում է առաջին ամսվա ուսումնական վճարը մուծելու մասին բանկային կտրոնը (հնարավոր է էլեկտրոնային): Պայմանագրին, որպես երրորդ կողմ, միանում է սովորողի ծնողը (կամ նրան փոխարինող անձը):

9-րդ դասարանի սովորողը կրթահամալիրի ավագ դպրոց ներկայացնում է ընթացիք գնահատականների մասին տեղեկանք, ինքնակենսագություն(ներառելով խրախուսանքների, միջազգային և հանրապետական ծրագրերի մասնակցության դիպլոմներ, վկայագրեր,կամավորական աշխատանքների ցանկ,ճամփորդություններ,հրապարակումներ, այլ),կրթական իր ծրագիրը (կրթական խնդիրներ, որ պատրաստվում է լուծել նոր ուսումնական տարում,) լրացնում է հարցաթերթիկ,մասնակցում է Ավագ դպրոցի մուտքի ճամբարին :

Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի Ավագ դպրոց դիմած սովորողի հետ պայմանագիրը կնքվում է մեկ ամիս ժամկետով,այդ ընթացքում գնահատվում է սովորողի ներառումը կրթական ծրագրին, որից հետո մանկավարժական խորհրդի որոշմամբ պայմանագիրը շարունակվում է կամ լուծվում:

Leave a Reply

Your email address will not be published.