08.12.2021

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շուշիում.օր երկրորդ

1 min read

Մենք արդեն 2-րդ օրն է ինչ Արցախում ենք։ Գիշերը անցավ շատ լավ։ Առավոտյան արթնացանք, մինչ այդ ընկեր Իվետան մեզ համար համեղ նախաճաշ էր պատրաստել։ Հետո շտապեցինք տեխնոլոգիական համալսարան հանդիպելու Գագիկ Ներսիսյանի հետ։ Գագիկ Ներսիսյանը 120 գիտական աշխատանքների, 12 գյուտերի հեղինակ էր։ Նա մեզ ցույց տվեց համալսարանի լաբարատորիաները, որտեղ կային թորման սարքեր, որոնց միջոցով խոտաբույսերից և մրգերից ստանում էին եթերներային յուղեր։ Դրանցով կարելի է շատ հիվանդություններ բուժել` նույնիսկ քաղցկեղ։

Մյուս լաբարատորիայում ծանոթացանք պահածոների պատրաստման ընթացքին։ Պահածոները պատրաստում էին տարբեր բանջարեղեններից, մրգերից և նույնիսկ ձկներից։ Առաջին 10 հազար արտադրանքը նրանք ուղարկելու էին զինվորներին, որպես օգնություն։ Մեզ հյուրասիրեցին իրենց պատրաստած դդումից պատրաստված շոկոլադները։ Վերջում մեզ ցույց տվեցին համալսարանի վերին հարկերը, որտեղ կային շատ լսարաններ։ Մենք տեսանք խամաճիկներ, որոնք կառավարվում էին համակարգիչներով։ Տեսանք նաև նրանց գրադարանը, խմբագրիչների, նիստերի, ճարտարագետների սենյակները։ Վերջապես հասանք տուն հանգստացանք, ճաշեցինք և ուղևորվեցինք դեպի Ստեփանակերտ։ Բարձրացանք Մենք ենք մեր լեռները արձանի մոտ, նկարվեցինք և գնացինք Ստեփանակերտով շրջելու։ Երկար զբոսնելուց հետո հասանք հյուրատուն և համտեսեցինք ժինգյալով հաց։ Ունեցանք հագեցած և ուրախ օր։

Նյութի հեղինակներ՝ Մարինե Իշխանյան, Մանե Բարսեղյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով