Դեպի Շուշի.օր առաջին

0

Այսօր` հոկտեմբերի 29-ին մեծ խմբով ճանապարհ ընկանք դեպի Արցախ։ Ճանապարհը շատ գեղեցիկ էր և մի փոքր դժվար։ Առաջին կանգառը եղավ Հայրիվանքը։ Այնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Սևան։ Բոլորս քաղցած էինք, կանգնեցինք Վարդենիսում` ճաշեցինք։ Դադիվանքում մտանք եկեղեցին, նկարվեցինք, տեսանք խաչքարերը և այլն։

Գանձասարում հանգստյան գոտում տեսանք Լևոն…. կառուցած նավը, այն շատ գեղեցիկ էր։ Տեսանք նաև Գանձասարի առյուծը` որին մոտենալուց նա ձայներ էր արձակում։ Այցելեցինք Գանձասարի եկեղեցին։ Արդեն մութն ընկավ, բոլորս հոգնած էինք։ Չնայաց, որ չհասցրեցինք կանգնել Ստեփանակերտում, բայց ինչևէ դեռ 3 հրաշալի օրեր ունենք Ղարաբաղում անցկացնելու։ Վերջապես հասանք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հյուրատունը։ Նրանք մեզ ջերմ ընդունեցին, ցույց տվեցին մեր սենյակները։ Տեղավորվեցինք մեր սենյակներում, հանգստացանք, խաղացինք ինտելեկտուալ խաղեր, ճաշեցինք։ Բոլորը հոգնաց էին, այդ պատճառով գնացինք քնելու։ Այս օրը անցավ շատ հետաքրքիր և զվարճալի։ Սպասեք մեր հաջորդ նյութերին։

Նյութի հեղինակներ՝ Մարինե Իշխանյան, Մանե Բարսեղյան

Լուսանկարներն՝ Իվետա Ջանազյանի ֆեյսբուքյան էջի