Կրթական փոփոխությունները 12-րդ դասարանցիների համար

Պատումներ

(շրջանավարտի հայացքով)

Այս տարի իրականցաված 12-րդ դասարանցիներին վերաբերող կրթական փոփոխությունները, կարծում եմ, դրականորեն կազդեն բոլոր սովորողների և մասնավորապես դիմորդների վրա՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Իմ օրինակով կարող եմ ասել, որ այժմ հնարավորություն ունեցա ընտրելու միայն այն առարկաները, որոնք ինձ ամենից շատ են հետաքրքրում կամ անհրաժեշտ են ընդունելության քննությունները բարեհաջող հանձնելու համար: Այսպես ավելի շատ եմ ժանանակ ու ուշադրություն տրամադրում քննական առարկաներիս և հարցերի դեպքում անմիջապես դիմում ուսուցչի օգնությանը: Բացի այդ, դասերը հիմա անցկացվում են փոքր խմբերով, ինչն ավելի շատ ժամանակ է ապահովում յուրաքանչյուր աշակերտի համար և զերծ է պահում այդ առարկաների նկատմամբ ոչ մեծ հետաքրքրություն ունեցող աշակերտներից, ովքեր ձանձրանում էին  իրենց չհետաքրքող դասընթացին ներկա լինելով։ Ես սիում եմ աշխարհագրությունը ու հիմա հնարավորություն ունեմ ուսուցչիս՝ ընկեր Էմանուելի հետ ինձ հետաքրքրող թեմաներից խոսել, քննարկել, պարտադրված չլինելով շտեմարանային նյութեր սովորել:

Բացի այդ, նաև ես մասնակցում եմ միջազգային տարբեր ծրագրերի, կոնֆերանսների, դրամաշնորհային ծրագերի, որոնց համար ազատ ժամանակ է հարկավոր: Ես կրթահամալիր եկել եմ 12-րդ դասարանում և փորձում եմ օգտվել նրա ընձեռած բոլոր հնարավորություններից:

Վերոհիշյալ պատճառներին մեծ կարևորություն տալով՝ կարծում եմ կատարված փոփոխությունները օգնում են մեզ խելամտորեն կառավարելու մեր ժամանակը:

[SLGF id=743]

 

Արմինե Գասպարյան, 12-րդ դասարան

Թողնել պատասխան

մեկնաբանություն
Name*
Mail*
Website*