ՀՀ Նախագահի 2017թ.-ի կրթական պարգևները հանձնվեցին

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև   հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից այս տարի կրթական պարգևին արժանացել են Սիրանուշ Ասատրյանն ու Դավիթ Ստեփանյանը։

Կարծիք չկա