Իմ մասին

0

Ողջույն, ես Ինեսան եմ։ Ապրում եմ Բուխարեստում, բայց սովորում եմ Երևանում։ Զարմացա՞ք։ Այո, այո, Երևանում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հեռավար ուսուցմամբ։ Ինձ համար ուսումս շարունակելը շատ կարևոր էր, ու երբ իմացա հեռավար ուսուցման մասին, դա ինձ համար իսկական հայտնագործություն էր։ Լինելով ուրիշ երկրում՝ ես շարունակում եմ սովորել։ Ինձ համար հեռավար ուսուցումը խորթ էր, դժվարանում էի, սակայն հիմա սկսում եմ ընտելանալ և ծանոթանալ նոր ուսուցիչներիս հետ։ Ձեռք եմ բերում շատ գիտելիքներ։ Նորություն էր ինձ համար աշխատանքը բլոգով, բայց միաժամանակ հաճելի։ Հետաքրքիրն այն է նաև, որ անմիջական շփում չունենալով` ես ուսուցիչներին շատ սիրեցի ու անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։

Գրում է հեռավար ուսուցմամբ սովորող՝ Ինեսա Թումասյանցը։