Բարև, Ստամբուլ

0

Մեր ուղևորության մասին գրելու դեռ շատ առիթներ կունենանք, այս պահին ժամանակի սղության և կապի բացակայության պատճառով հնարավոր չէ լիարժեք արտահայտել տպավորությունները: Երկրորդ օրն է` այստեղ ենք, բայց հասցրել ենք շատ բան տեսնել, ծանոթանալ շատ մարդկանց հետ: Շատ տպավորված ենք  Պեզճյան վարժարանում կազմակերված միջոցառումից,  տնօրեն տիկին Թալին Նայիրի ջերմ վերաբերմունքից: «Հրանտ Դինք» հիմնադրամի սրահում, որտեղ սեմինար պարապմունք էին անցկացնում  Ստամբուլի 17 հայկական դպրոցների ուսուցիչները, խոսեցինք, ներկայացրինք մեր կրթական ծրագրերը,  լսեցինք կարծիքներ. հասկացանք, որ այս մարդիկ իրենց գործը սիրով են անում, որովհետև գիտակցում են իրենց  գործի կարևորությունը:  «Ակոս» թերթի խմբագրություն էլ եղանք, զրուցեցինք հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ: Հետո քայլարշավ; Այսօր էլ քայլեցինք մոտ 15 կիլոմետր, բայց տեսածը մոռացնել տվեց հոգնությունը` Դոլմա Բախչե, Այա Սոֆյա, Ստորգետնյա ջրամբար: Ինձ թվում է` եթե անգամ անցնի այս առաջին պահերի թողած տպավորությունը, էլի չեմ կարողանալ պատմել, կամ ավելի ճիշտ, զգացածս հիացմունքը արտահայտել բառերով…[SLGF id=4018]