Համտեսելով լուրջ գրականություն

0

10-րդ դասարանցիները կարդացել են Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» գործը։

«Այս պատմվածքը շատ իմաստներ ունի, որոնք հաշվելի չեն, որովհետև ամեն մարդ կարող է իր համար ինչ որ օգտակար խորհուրդ գտնել»։
Վիգեն Հովակիմյան

«Այստեղ ես նաև նկատեցի, որ հեղինակը ոչ մի արքայի չարդարացրեց, այլ հակառակը, նա ուզում էր ասել, որ պետք է թշնամությունը մի կողմ դնել և ապրել հաշտ ու համերաշխ»։

Անահիտ Հովսեփյան

«Ընթերցելիս չե՞ք մտածել, թե ինչու է Բորխեսն ընտրել հենց Բաբելոնը։ Նա այս պատմվածքում որպես ենթատեքստ ընտրել է Բաբելոնի աշտարակը»։

Միլենա Քամալյան