27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մոնոներկայացում. «Ներսս ջուր է լցվել»

1 min read

Հունիսյան պլեները հունիսի արևի պես թեժ է։ Հայաստանյան «անպատկառ» արևի տակ մեր վրացի գործընկերների հետ քայլում ենք դեպի Գեղարվեստի դպրոց, որտեղ էլի Դիանա Տատինցյանն իր թատրոնի ուսուցչ Քնարիկ ներսիսյանի հետ մեզ նոր փորձության է ենթարկելու։
Հունիսի 15-ի կեսօրը բոլոր օրենքներով պիտի վտանգավոր շոգ լիներ, բայց այսօր ջավախեցիներն իրենց հետ բերած քամին շաղ տվեցին ծիրանենիների մեջ, և մենք հանգիստ դիտեցինք պլեներային ներկայացումը։
Դիանան ինչ ասես՝ չարեց. խոսեց, բողոքեց (ներկայացման տեքստի հեղինակը ինքն է), լողաց, խեղդվեց… Անձամբ ինձ տարավ իմ հոգու խորքը, ուր փորձում էի արդարանալ փոքրերին իմ կենսափորձով ճնշելու համար։ Ախր կյանքն անկրկնելի է. ինչպե՞ս կարող է մեկի կենսափորձը ուրիշ մեկի համար անվերապահ ընդունելի լինել։ Եվ ո՞վ ասաց, որ սխալվելուց կարող ես որևէ մեկին փրկել։ Եվ ո՞վ ասաց, թե դա փրկություն է։

Բոլորս էլ մի քիչ հուզված էինք, մի քիչ հպարտ, ոգևորված էինք ու, եթե ինձ հարցնեք, մի քիչ էլ շտկված էինք։

Leave a Reply

Your email address will not be published.