Սեպտեմբերի մեկի մեր այլընտրանքը…

0

Իրենց ճամփորդությունների մասին են շարունակում  գրել սովորողները:

«Դասական շորերով, նեգատիվ տրամադրությամբ, դեռ դասի չեկած արդեն տան մասին երազելով՝ համարյա ողջ քաղաքը տոնում էր սեպտեմբերի մեկը…Տոնում էր Գիտելիքի օրը: Էլ ինչ Գիտելիքի օր, եթե այն նոր-նոր գիտելիք չի տալու, քեզ չի տանելու բացահայտումների հետաքրքիր արահետներով»,- գրում է Անի Արղությանը:     Ռուզան Գասպարյանը  գրում է .«Կարծում էի՝ ամենասպասված, ամենահավես և ամենահետաքրքրաշարժը լինելու էր հենց Գեղարոտի ջրվեժը… Սակայն դուք դեռ չգիտեք, թե ինչպես ենք մենք հասել այնտեղ… բեռնատարով, մենք բեռնատարով պիտի շուրջ 14 կմ գնայինք, որպեսզի հասնեինք ջրվեժի մոտ»:
«Ես ամեն կերպ կպատկերացնեի, թե ինչպես կանցներ իմ սեպտեմբերի մեկը, բայց ոչ ճամփորդությամբ, դա ինձ մի քիչ զարմացրեց, բայց նաև անչափ ուրախացրեց»,- մտորում է Իննա Բանդուրյանը: