Հրավիրում են սեբաստացի իսպանախոսները․․․

0

Հանդիպման օրը՝ հունիսի  22, ժամը ՝ 11:00

վայրը ՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ

Հունիսյան պլեների ընթացքում իսպանախոսները հրավիրում են մասնակցելու  Էլենա Ֆավիյիի և Ֆրանսեսկա Կավայոյի «Գիշերային հեքիաթներ չարաճճի  աղջնակների համար» գրքի առաջին և երկրորդ հատորների քննարկմանը։
Գիրքը ներկայացնում է տարբեր մասնագիտություններ ունեցող կանանց զարմանալի ու յուրատիպ պատմություններ։ Այդ կանանց շարքում հանրության լայն շրջանակներին հայտնի գյուտարարներ, ճամփորդներ, դիվանագետներ, գիտնականներ, արվեստագետներ են, ինչպես օրինակ մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոն, ազգությամբ լեհ գիտնական Մարի Կյուրին, սակայն մեծ է ցանկը նաեւ այն անունների, որոնք հայ ընթերցողների լայն շրջանակներին դժվար թե ծանոթ լինեն։

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։