Եռօրյա ճամփորդություն դեպի Թալին-Աշնակ-Սուսեր

0

Ընկեր Վարդանի սուսերցի ընկերոջ՝ ընկեր Դանիելի և նրա ծնողների, անչափ բարի քույրիկի ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև տան ուրախ մթնոլորտը անդադար ժպտալ էին ստիպում: Հավատացե՛ք, հնարավոր չէ բառերով նկարագրել, թե ինչ սիրալիր վերաբերմունքի և ընդունելության  արժանացանք: Ընթրիքի սեղան փռեցին, սեղանին՝ գյուղի առատ, անարատ բարիքներ, բազմազանություն, բարի խոսքեր, Մշո բարբառ, երգ ու ծիծաղ․․․չգիտեմ ինչպես շարունակեմ միտքս․․․աստղազարդ երկինք, գյուղական խաղաղ գիշեր․․․

Պատմում է 11-րդ դասարանի ճամբարական Լիլիթ Աբրահամյանը
Էջի լուսանկարը՝ Գոհար Ալավերդյանի/Սուսերցի հյուրընկալ ընտանիքի հետ/