Գունավոր Կոնդը և մեր գունավոր կյանքը

0

Կյանքը իրոք գունավոր է, այսօր կրկին դա հասկացա, երբ բացահայտեցի գունավոր Կոնդը՝ գունավոր սերնդի հետ միասին։

Մինչ Կոնդ գնալը մենք այցելեցինք նաև Մաշտոցի պողոտայում գտնվող մզկիթ: Մեր ջոկատավարը մեզ բացատրեց և ներկայացրեց մզկիթի և մուսուլմանական կրոնի յուրահատկություններն ու նշանակությունը:

Կոնդի մասին վաղուց էի լսել ու շատ էի ցանկանում այցելել, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում։ Տեսածը ավելի քան արդարացրեց սպասելիքները` ամենուր իմ կողմից շատ սիրված գրաֆիտիներ, մշակութային պատեր․․

Բացահայտելով նորը և մեզ համար մի փոքր անսովորը, տպավորված շարժվեցինք դեպի Կոնդ, գունավոր Կոնդ։

Ներկայացնում են սովորողները՝

Մարիամ Գրիգորյան

Հասմիկ Ներսիսյան 

Մելինե Մարտիրոսյան