Թռչկանի չսանձվող, չենթարկվող անկախությունը

0

Թռչկանի չսանձվող, չենթարկվող անկախությունը` Գարիկ Բարխուդարյան

Բնությունը խոսել գիտի, պատմել, խրատել ու սովորեցնել գիտի։Ճամփորդության գրեթե բոլոր մասնակիցներին արդեն չեմ էլ հիշում քանի տարի եմ ճանաչում , բայց բոլորին բացահայտում ես նորովի, ասեմ ավելին` ինքդ քեզ ես բացահայտում նորից ու նորից։Էն հարցին , թե ինչո՞ւ էս գեղեցկությունը ավելի մոտ չի մեզ գտնվում, ընկեր Մարթան պատասխանեց, որ հմայքն ու ստացածդ բավականությունը հենց դժվարություն հաղթահարելու մեջ է։

 

Թռչենք Թռչկան, թրջվենք Թռչկանում` Ստելլա Սարգսյան

Թռչկանի ջրվեժին հասնելու համար պետք է անցնեինք գետի մի քանի ափերի միջով։  — «Թրջվեցինք Թռչկանում», մտածում էինք մենք։ Կատարվեց մեր ուզածը։ Այսքան փորձություն հաղթահարելուց հետո, երբ վերջապես հասանք և տեսանք վերևից թափվող ջրվեժը, հասկացանք որ մեր ջանքերը և սպասելիքները արդարացված էին։ Աչքերս էսթետիկ հաճույք ստացան և մի պահ անպատճառ ազատությամբ լցվեց հոգիս։