Ապրիլի 12-ը Ավագ դպրոցում

0

Ապրիլի 12-ին Բլեյան կրթական բաց ցանցով, «Գագարին» նախագծով կրթահամալիրում տեղի կունենա հավաք, որին մասնակցելու են նախագծում ընդգրկված Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։

Հեղինակային կրթական ծրագրի Ավագ դպրոցը ներկայացնում է միջավայրը, տեխնոլոգիական, երաժշտական, երկրագործական, մարզական հանրակրթությունը:

Աշխատակարգ

11:10-ից ` ուսումնական պարապմունքներ Ավագ դպրոցում

  • Մարզական պարապմունքներ ըստ ակումբների
  • Օտար լեզուները կրթահամալիրում նախագծային խմբերի աշխատանքը
  • Հասրակագիտական ստուգատեսի աշխատանքային հավաք
  • Երաժշտական ակումբները՝ Ակներ ազգային երգ ու պարի ակումբ, ֆոլկ բենդ, երաժշտական լաբորատորիա
  • Տեխնոլոգիական աշխատանք Հոգատարություն նախագծով
  • Ցտեսություն նախագիծ. շրջանավարտների վալս

12:15-ից `

  • ընդմիջում. կլոր սեղան-ամփոփում

13:15-ից `

  • ուսումնական պարապմունքներ՝ ընտրությամբ դասընթացներ, ակումբային գործունեություն

Լուսաբանումը՝

  • Էդմոնդ Պողոսյան -ֆոտոլուսաբանում
  • Սուրհանդակ ռադիո

Կաբինետների բաշխվածությունը կցվում է ֆայլում: