Ավագ դպրոցը հրավիրում է սովորելու

0

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցը հրավիրում է սովորելու 2021-2022 ուսումնական տարվա 9-րդ, 10-11-րդ, 12-րդ դասարաններում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով, անհատական ուսումնական պլաններով։ Ուսումնական պլանի անհատականացումը՝ սովորողի ընտրությամբ, խորացված ուսուցման, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով.

  • ծրագրավորման-էլեկտրոնիկայի
  • կերպարվեստի (քանդակ, կոմպոզիցիա և դիզայն, համակարգչային գրաֆիկա և դիզայն, անիմացիա, մոդելավորում, գունանկար, գծանկար)
  • միջմշակութային հաղորդակցության (օտար լեզուներ-թարգմանություն-լրագրություն-հասարակագիտություն)
  • մարզական ակումբներ (հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, հեծանիվ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս,մարմնամարզություն)
  • ուսուցում Խաղողի և գինու դրոցում
  • ուսուցում փայտամշակման լաբորատորիայում
  • այլ դասընթացների։

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, համակցված, հեռավար։

Օտար լեզուն (առաջին, երկրորդ, երրորդ) սովորողի ընտրությամբ՝ անգլերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ, միջազգային ուսումնական նախագծերի-հավաքների, ճամբարների մասնակցություն, կրթական փոխանակումներ։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Անհատական պլանով որոշված խորացված ուսուցման, մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։

Ընդունելության պայմանները՝ կրթական ծրագրին ծանոթություն, անհատական ուսումնական պլանի կազմում, ուսումնառության պայմանագրի կնքում, մասնակցություն «Մուտք կրթահամալիր» առնաց ճամբարին

  • առաջին փուլ — հուլիսի  10-ից

Հեռավար ուսուցմամբ ծրագրում ընգրկվելու համար ծանոթացեք հայտարարությանը։

Մուտք ճամբարին մասնակցելու համար գրանցվեք հղումով:

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Ավագ դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25, զանգեք (010) 740042, (095) 617070