Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ի աշխատակարգ

Դասացուցակ, Օրացույց

2020թ․ նոյեմբերի 9-ից 2020-2021 ուսումնական տարվա առաջին շրջանի ուսումնական պարապմունքները նաև ֆիզիկական միջավայրում կազմակերպելու հրաման:

Այս շաբաթվա աշխատակարգում ներառվում են մի քանի նախագծեր՝

Ուսումնական պարապմունքները Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ին ուսումնական պարապմունքները շարունակում ենք կազմակերպել հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ինքնակրթության ծրագրով:

Աշխատանքային հարթակներ

  • էլեկտրոնային հասցեներ
  • բլոգներ
  • Microsoft Teams հարթակ

Ուսուցման կազմակերպումը 9-րդ դաարանում

  • Ուսուցումը կազմակերպվում է առկա, ըստ սովորողի անհատական պլանի
  • Այն սովորողները, ովքեր ընտրել են հեռավար ինքնակրթության ձևը, աշխատում են սահմանված աշխատակարգով
  • Ուսումնական հանրակրթական պարապմունքները կազմակերպվելու են ըստ դասացուցակի:
  • Հաշվառումն արվելու է էլեկտրոնային մատյանում: Դասընթացների արդյունքները սովորողը ամփոփում է իր բլոգում:

Դասարանական խմբեր Microsoft Teams հարթակում

Ուսուցման կազմակերպումը 10-11-րդ դասարաններում 

  • Դասացուցակում գույնով նշված օրերին տվյալ սովորողների ուսուցումը կազմակերպվում է ինքնակրթությամբ. դասավանդողը սովորողների հասցեներին ուղարկում է առաջադրանքների փաթեթը: Սովորողները աշխատում են, հրապարակում բլոգում:
  • Դասացուցակում առանց գույնի օրերին սովորողների ուսուցումը կազմակերպվում է առկա միջավայրում (ըստ դասացուցակի):
  • Սովորողը ընտրությամբ դասընթացներին մասնակցում է ըստ դասացուցակի, անկախ նրանից, որ հանրակրթական պարապմունքներին այդ օրը եղել է առցանց:

Ինքնակրթության բաղադրիչի կազմակերպումը

Դասավանդողը

  • հրապարակում է նախագծերի, առաջադրանքների փաթեթները
  • էլեկտրոնային փոստով արձագանքում է նամակներին, նախագծերին
  • ամփոփիչ փաթեթները հրապարակում է ենթակայքում
  • էլեկտրոնային մատյանում կատարում է համապատասխան նշումները

Սովորողը

  • ըստ կարգի հետևում է իր էլեկտրոնային փոստին, արձագանքում է նամակներին
  • դասավանդողի բլոգից վերցնում է նախագիծը, առաջադրանքը և աշխատում առցանց, ինքնակրթությամբ
  • աշխատանքները հրապարակում է իր բլոգում և ուղարկում իր դասավանդողին

Ուսուցման կազմակերպումը 12-րդ դասարաններում

  • Սովորողի համար առկա միջավայրում պարտադիր է հանրակրթական հետևյալ դասընթացների մասնակցությունը՝ հայոց լեզու և գրականություն, պատմություն, մաթեմատիկա:
  • Ուսումնական պլանի մյուս դասընթացները կազմակերպվում են խորհրդատվությունների և քննարկումների ձևով ըստ դասացուցակի, ինքնակրթության ձևով՝ ըստ աշխատակարգի:  
  • Ցտեսություն ուսումնական նախագիծը կազմակերպվում է ֆիզիկական միջավայրում:

Հակահամաճարակային կանոնների պահպանությունը պարտադիր է:

Թողնել պատասխան

մեկնաբանություն
Name*
Mail*
Website*