Հեռավար-ինքնակրթության շաբաթ

Հեռավար-առցանց ուսուցում

Հոկտեմբերի 15-30

Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի սուրհանդակ և հրաման

Սիրելի սովորողներ, նորից ստիպված ենք փոխել ուսուցման կազմակերպման ձևը և անցնել հեռավար-ինքնակրթության: Կաշխատենք մի քանի հարթակում՝

  • էլեկտրոնային հասցեներ
  • բլոգներ
  • Microsoft Teams հարթակ
  • կամավորական խմբրի հանդիպումներ կրթահամալիրում, երևանյան պուրակներում,այլուր

Տեսակապով պարապմունքները սկսվում են 09:20- ից՝ միասնական ժամատախտակով

Ուսուցման կազմակերպումը 9-րդ դասարաններում

Ուսումնական հանրակրթական պարապմունքները կազմակերպվելու են ըստ դասացուցակի, տեսակապով: Ընտրությամբ դասընթացները ըստ նախագծային խմբի հրապարակած ծրագրի:

Պարապմունքներին յուրաքանչյուր դասարան կմիանա իր դասարանական խմբի առցանց հարթակին: Հաշվառումն արվելու է էլեկտրոնային մատյանում: Դասընթացների արդյունքները սովորողը ամփոփում է իր բլոգում:

Դասարանական խմբեր Microsoft Teams հարթակում

Ուսուցման կազմակերպումը 10-11-րդ դասարաններում 

  • Դասացուցակում գույնով նշված օրերին տվյալ սովորողների ուսուցումը կազմակերպվում է ինքնակրթությամբ. դասավանդողը սովորողների հասցեներին ուղարկում է առաջադրանքների փաթեթը
  • Դասացուցակում առանց գույնի օրերին սովորողների ուսուցումը կազմակերպվում է տեսակապի միջոցով Microsoft Teams հարթակում (ըստ դասացուցակի և  կցված հղումների):
  • Ընտրությամբ դասընթացները կազմակերպվում են նախագծային խմբի հրապարակած ծրագրով, ժամանակացույցով

Ուսուցման կազմակերպումը 12-րդ դասարաններում 

  • Սովորողները աշխատում են ինքնակրթության ռեժիմով, խորհրդատվությունների համար ըստ դասավանդողի հետ համաձայնեցված գրաֆիկի միանում են տեսակապով, կամ հանդիպում ֆիզիկական միջավայրում:
  • Մասնկացում են Ցտեսություն նախագծով որոշված բաղադրիչներին:
  • Մասնակցում են Հանդիպում կրթահամալիրի հիմնադիրտնօրենի հեռ առցանց նախագծին

Ինքնակրթության բաղադրիչի կազմակերպումը

Դասավանդողը

  • հրապարակում է նախագծերի, առաջադրանքների փաթեթները
  • էլեկտրոնային փոստով արձագանքում է նամակներին, նախագծերին
  • ամփոփիչ փաթեթները հրապարակում է ենթակայքում
  • էլեկտրոնային մատյանում կատարում է համապատասխան նշումները

Սովորողը

  • ըստ կարգի հետևում է իր էլեկտրոնային փոստին, արձագանքում է նամակներին
  • դասավանդողի բլոգից վերցնում է նախագիծը, առաջադրանքը և աշխատում առցանց, ինքնակրթությամբ
  • աշխատանքները հրապարակում է իր բլոգում և ուղարկում իր դասավանդողին

Պարապմունքներ ֆիզիկական միջավայրում

  • Երեքշաբթի և հինգշաբթի 12:00-ից՝ գունանկարի և գծանկարի լաբորատորիայում
  • Երեքշաբթի և հինգշաբթի 13:00-ից՝ Ֆոլկ բենդի պարապմունքներ փոքր դահլիճու
  • Երեքշաբթի և հինգշաբթի 14:00-ից՝ «Ակներ» պարերգի համույթ
  • Ամենօրյա պարտիզապուրակային աշխատանքները ըստ գրաֆիկի
  • Կինո-ֆոտո խմբի լուսանկարչական պարապմունքնր ըստ գրաֆիկի
  • Փոքր խմբերով աշխատանք, նախագծային բացօթյա հանդիպումներ ըստ օրացույցի

Կից հղումներով կարող եք ծանոթանալ առաջարկվող նախագծերին

Հայոց լեզու և գրականություն

Օտար լեզուներ

Բնագիտություն

Հասարակագիտություն, պատմություն

Թողնել պատասխան

մեկնաբանություն
Name*
Mail*
Website*