2020-2021 ուսումնական տարվա առաջին շրջանի դասացուցակ

0

Հարգելի սովորողներ

Ավագ դպրոցի 9-12-րդ դասարաններում 2020-2021 ուսումնական տարվա առաջին շրջանում պարապմունքները կազմակերպվելու են`

  • առկա և ինքնակրթության ձևերի զուզադրմամբ
  • հեռավար ուսուցում(ըստ պամանագրի)
  • ինքնակրթություն (ըստ սովորողի դիմումի)

Կից հղումով ծանոթացեք դասացուցակին, իսկ պարզաբանումները ներքևի մասում են

Ուսուցման կազմակերպումը 10-11-րդ դասարաններում 

  • Դասացուցակում գույնով նշված օրերին տվյալ սովորողների ուսուցումը կազմակերպվում է ինքնակրթությամբ. դասավանդողը սովորողների հասցեներին ուղարկում է առաջադրանքների փաթեթը, առկա օրերին քննարկում են, վերլուծում:
  • Դասացուցակում առանց գույնի օրերին սովորողների ուսուցումը կազմակերպվում է առկա միջավայրում (ըստ դասացուցակի):
  • Սովորողը ընտրությամբ դասընթացներին մասնակցում է ըստ դասացուցակի, անկախ նրանից, որ հանրակրթական պարապմունքներին այդ օրը եղել է առցանց:

Ինքնակրթության բաղադրիչի կազմակերպումը

Դասավանդողը

  • հրապարակում է նախագծերի, առաջադրանքների փաթեթները
  • էլեկտրոնային փոստով արձագանքում է նամակներին, նախագծերին
  • ամփոփիչ փաթեթները հրապարակում է ենթակայքում
  • էլեկտրոնային մատյանում կատարում է համապատասխան նշումները

Սովորողը

  • ըստ կարգի հետևում է իր էլեկտրոնային փոստին, արձագանքում է նամակներին
  • դասավանդողի բլոգից վերցնում է նախագիծը, առաջադրանքը և աշխատում առցանց, ինքնակրթությամբ
  • աշխատանքները հրապարակում է իր բլոգում և ուղարկում իր դասավանդողին

Ուսուցման կազմակերպումը 12-րդ դասարաններում 

  • Սովորղի համար առկա միջավայրում պարտադիր է ընտրությամբ դասընթացի մասնակցությունը:
  • Ուսումնական պլանի մյուս դասընթացները կազմակերպվում են խորհրդատվությունների և քննարկումների ձևով ըստ դասացուցակի, ինքնակրթության ձևով՝ ըստ աշխատակարգի:  Սովորողն ինքն է ընտրում հանրակրթական պարապմունքների մասնակցության ձևը՝ առկա, թե ինքնակրթությամբ: 

Դասավանդողի դասացուցակ

Խնդրում ենք հնարավորինս պահպանել հակահամաճարակային կանոնները: