Առցանց ասուլիս «Իմ և ձեր Սևակը»

0

Նախագծային քննարկում

«Որևէ բանաստեղծի կարդալիս յուրաքանչյուր ընթերցող առաջին հերթին ստեղծագործության մեջ փնտրում է հեղինակին՝ քնարական հերոսին նույնացնելով կամ շփոթելով հեղինակի հետ: Պարույր Սևակի պոեզիան այն բացառիկներից է, որում յուրաքանչյուր տողի ու բառի մեջ պարզ երևում է հեղինակը՝ իր բոլոր խոհերով, հույզերով, նաև՝ մարգարեությամբ:
Սևակը, մեր սրտերում փոքր անկյուն է հատկացրել ու ապրում է այնտեղ, որովհետև մեզնից յուրաքանչյուրը, նրա բանաստեղծություններում, նամակներում վերագտնում է իրեն, վերագտնում է իր կորցրած սերը կամ էլ դեռ գալիք սերը, վերագտնում է հոգու խաղաղությունը: Սևակի պոեզիան ընթերցելիս մեզնից յուրաքանչյուրը իր հարցերի պատասխանը կգտնի»:

Ստեփանյան Աննա

Դիտե՛ք նաև քննարկման տեսագրությունը։