Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում գրում է հեռավար սովորողը

0

«Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» նախագիծի  շրջանակում իր ուսումնասիրությունն է ներկայացնում հեռավար ուսուցմամբ սովորող Մանե Սարգսյանը՝ Կանադայից…

Կարդալ ավելին
Էջի լուսանկարում՝ ադրբեջանցի երաժիշտները Գյումրիում

Հայերն ու ադրբեջանցիները՝

Գոյություն ունի մի գիրք, որը կոչվում է «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով», որտեղ պատմվում է հետևյալը.

Հեղինակի տատը պատմում էր մինչև ղարաբաղյան պատերազմը, խորհրդային Ղափանում /Կապան/ հայերի և ադրբեջանցիների հարևանության, առևտրի մասին, որի արդյունքում ինքն ադրբեջաներեն բառեր էր սովորել, ասում էր, որ նրանք էլ (ադրբեջանցիները) հայերեն էին խոսում:

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանի մի շարք բնակավայրերում հայերն ու ադրբեջացիները բնակվել են կողք-կողքի: Նրանց փոխհարաբերությունները հյուսվել են կենցաղի, կրոնական ծեսերի, ինչպես նաև մշակութային իրադարձությունների շուրջ:

Ըստ լեհվազցիների վկայությունների /Մեղրի/, որոնք ներկայացված են գրքում, խորհրդային տարիներին Լեհվազը բաժանված էր հայի և թուրքի թաղերի, որոնք իրարից բաժանված էին ձորով: 1968 թ. բնակիչները երկու թաղերը միացնող կամուրջ էին կառուցել եւ անվանել «Բարեկամություն»: «Լավ էր, գնալ-գալ կար, ընկերություն կար. «Հրես
ասա, իմ հետեւի հարեւանը թուրք էր, իրանք թոնիր ունեին, ինքը խմորն էր անում, կանչում էր՝ արի, էսօր խմոր եմ արել, հաց չե՞ս անում, դու էլ արա: Անում էի, ինքն էլ թխում էր, ինքն էլ չէր թողնում ես թխեմ, ինքն էր թխում»,- պատմել է լեհվազցի մի 80-ամյա կին:

Տեղացիների վկայությամբ՝ ադրբեջանցիները Լեհվազից հեռացել են 1988-ի վերջին՝ հիմնականում նախապես փոխանակելով տները, ապա տեղափոխելով տան ապրանքը: Նրանց տներում բնակություն են հաստատել Բաքվի եւ Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերից եկած հայերը, որոնց հետ տանտերերն իրականացրել էին փոխանակում:

Տատիկը հաճախ կրկնում էր, թե ադրբեջանցիներն էլ չէին ցանկանում, որ պատերազմ լիներ, այլ «սաղ նրանց կառավարությունն ա բիզբիզ ըրալ, կռեվ քիցալ հայի ու թորքի մեջ»…

Սիրով՝ Մանե Սարգսյան
Ավագ դպրոցի հեռավար սովորող /Կանադա/