Կյանքը կորոնավիրուսից հետո

0

Աշխարհը համակած համաճարակը ունի իր դրական և բացասական կողմերը: Շատերն ասում են, որ համաճարակից հետո կյանքը փոխվելու է, նոր աշխարհում ենք ապրելու: Համաշխարհային բնապահպանական կազմակերպությունները խոսում են այն մասին, որ երկարգունդը վերջապես սկսել է ինքնամաքրվել: Որպես ինքնակրթությանն ուղղված առաջադրանք էր հանձնարարված բացահայտել «Կյանքը կորոնավիրուսից հետո»:

Վերլուծում են սովորողները.

Փողոցները լցվեցին դատարկ քամիներով, իսկ առաջ քամու մեջ սերն էր վազում: Մեքենաների ձայները հիմա էլ ժպիտ չեն երգում: Բա դրսի լույսերը ու՞մ համար են հիմա վառվում: Կործանվում ենք թե՞ վերածնվում:Ալլա Բարսեղյան

Գլոբալիզացիա կոչվող ճահիճը բոլորիս քաշել էր իր մեջ և մենք էլ ակամայից տրվել էինք դրան: Համոզված եմ, որ կյանքը կորոնավիրուսից հետո ուրիշ է լինելու, փողոց դուրս եկող մարդիկ էլ կնայեն ոչ թե գետնին, այլ դեպի վերև՝ կապույտ ու խաղաղ երկինք։Եվա Բերբերյան

Համաճարակը մեծ առավելություն դարձավ մեր մոլորակի համար, քանի որ արդեն շատ ենք լսել մաքրված պարզ լճերի, գետերի մասին: Կարծում եմ կյանքը իրոք նոր շունչ կառնի այս ամենի ավարտից հետո: — Վիկտորիա Սուքիասյան

Մեքենաների պակասը, գործարանների աշխատանքերի կասեցումը և ընդհանուր շարժը։  Քաղաքը կանգնել է՝ միաժամանակ չարտադրելով աղտոտություն։ Համացանցում հազարավոր նյութերը ցույց են տալիս այս փոփոխությունները։  — Նանոր Հովհաննիսյան

Բնությունը դուրս է մղում մարդկանց շրջակա միջավայրից, որ պաշտպանի իրեն: — Յուրա Մովսիսյան

Եթե սկզբում երկրները գործեին համաձայնեցված, կարծում եմ նման տարածում չէր լինի, բայց քանի որ երկրները միջոցառումներ էին ձեռնարկում յուրաքանչյուրը իր համար, դրա պատճառով վիրուսի մեկուսացման գործում հաջողություններ չգրանցվեց : — Վլադիմիր Չոբանյան

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի