Գրում է հեռավար ուսուցմամբ սովորողը

0

«Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» նախագծի շրջանակում գրում է հեռավար ուսուցմամբ սովորող, 2019-2020 ուս. տարվա շրջանավարտ Միքայել Մնացականյանը…

Կարդալ ավելին
Էջի լուսանկարը՝  Սյունիքից

Հայաստանում բնակված ադրբեջանցիները՝

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան հատուկենտ ադրբեջանցիներ, ովքեր 1988-ից հետո ինչ-ինչ պատճառներով չեն հեռացել և շարունակում են մեր մեջ ապրել՝ չթաքցնելով իրենց ազգությունը: Վաղարշապատում բնակվող Ֆելիքս Ալիևը Հայաստանի վերջին 50 տարիների ծանրամարտի ամենահայտնի մարզիչներից է և պատրաստել է աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ մեդալակիրներ: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բաղանիս գյուղում բնակվող Համավախ Սաֆար կըզը Ադիգյոզալովան թոռներ է մեծացրել…

Կան մի քանի տասնյակ, գուցե հարյուրավորներ ադրբեջանցիներ, ովքեր 1988-ից հետո փոխեցին իրենց ազգանունները, մնացին Հայաստանում և ապրում են մեր մեջ, ապրում են որպես հայ: Ադրբեջանցի որոշ ընտանիքների երեխաներ անգամ չգիտեն, որ ընդամենը 30 տարի առաջ իրենց հայրերը կամ մայրերը ունեին այլ ազգանուն, այլ կրոն, այլ լեզու: Այդպիսի մի շատ հայտնի ընտանիքի ես անձամբ գիտեմ Երևանում:
Վերջին 150 տարիներին, այն է՝ 1828-ից, երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին և ստեղծվեց Հայկական մարզը՝ Армянская область հայտնի անունով, մինչև 1988-ի դեկտեմբեր, երբ շուրջ 160 հազար ադրբեջանցիներ հեռացան Խորհրդային Հայաստանից, ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են հենց ադրբեջանցիները, որոնք պատմության տարբեր հատվածներում տարբեր անուններ են ունեցել՝ թաթարներ, կովկասյան թաթարներ, մուսուլմաններ, թրքո-թաթարական խումբ, թուրքեր և վերջապես 1939 թվականի Խորհրդային Միության երկրորդ մարդահամարից հետո՝ ադրբեջանցիներ:
1828 թվականից մինչև 1979 թվականը Հայաստանում անցկացված բոլոր մարդահամարների, այդ թվում՝ աշխարհագրեր, հաշվառումներ, գյուղատնտեսական մարդահամարներ, ազգային փոքրամասնությունների մեջ միշտ ադրբեջանցիներն են կազմել մեծամասնություն:
Հաշվառումը շատ ավելի բարդանում է, երբ մարդահամարների ժամանակ ոչ թե ազգությունն է դառնում առաջնային, այլ կրոնը: Այսպես, 1897 թվականի ցարական Ռուսաստանում անցկացված առաջին և վերջին մարդահամարի ժամանակ Հայաստանում՝ Երևանի նահանգում բնակվող թաթարները, թուրքերը, կարափափախները, պարսիկները, թաթերը, քրդերը ներկայացված են մեկ սյունակի տակ՝ իսլամ բնակչություն:
Քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում շատ էին ադրբեջանական դպրոցները, մուսուլման քրդերը երբեմն նախընտրում էին հաճախել ադրբեջանական դպրոցներ, իկս պարսկալեզու քրդերը ժամանակի ընթացքում դառնում էին թյուրքախոս ադրբեջանցիներ: 1988-ին Խորհրդային Հայաստանից հեռացած 160 հազար ադրբեջանցիների մեջ կային նաև քրդեր, որոնք տասնամյակների ընթացքում դարձել էին ադրբեջանախոս:
Արցախյան պատերազմի տարիներին Հայաստանում բնակվող ադրբեջանցիները լքեցին Հայաստանը և վերադարձան իրենց երկիր, իսկ Ադրբեջանում բնակվող հայերը վերադարձան մեր երկիր, սակայն հայերից շատերը ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին ջարդերի, բռնությունների և այլ հալածանքների…».
Սիրով՝ Միքայել Մնացականյան
12-րդ դասարանի սովորող