Հեռավար սովորողները կորոնավիրուսի մասին

Մանե Հովհաննիսյան-Չինաստան
Չինաստանում իրավիճակը արդեն լավ է: Փողոցները ավելի մարդաշատ են դառնում, մարտի 1-ից շատ հաստատություններ սկսել են աշխատել: Վարակվածների թիվ օր-օրի նվազում են և վարակվածներ կան միայն Ուհան քաղաքում, մնացած նահանգներում գրեթե վարակներ չեն հայտնաբերվում, բայց կարծես թե ՉԺՀ-ն չի շտապում դեռևս անցնել ամբողջությամբ բնականուն կյանքի:
Ջուլիետա Պապիկյան-Շվեդիա
Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19 -ի : Այն քաղաքում, որտեղ ես եմ բնակվում վարակվածներ չկան : Երկրում խուճապ չկա:Ասեմ ավելին, այստեղ լուրջ չեն վերաբերվում այդ վարակին: Բոլորն ապրում են իրենց բնականոն կյանքով : Դրսում դիմակներով մարդիկ չկան: Դպրոցները, ուսումնարանները իրենց սովորական տեմպով շարունակում են գործունեությունը:
Լարիսա Սիրունյան-Թուրքիա
Խուճապ միանշանակ կա,իմ կարծիքով խուճապ կա բոլոր երկրներում։Թուրքիայում դեռ չի հասել այդ հիվանդությունը։Կարևորը այն է,որ Թուրքիան պատրաստված է։Թուրքիան սահմանը փակել էր Եվրոպական միության հետ,բացելուց հետո ավելի քան 100 000 փախստական է հատել այն: Արգելվել է դպրոցականների ելքը այլ երկրներ:
Նելլի Գևորգյան-Քուվեյթ
Քուվեյթը խիստ մահմեդական երկիր է, այստեղ կանայք չադրաներով են ման գալիս, դիմակներ կրելու կարիք չկա, եղանակը շատ տաք է, շոգ ու վիրուսի մասին կարծես թե մտածելու խնդիր էլ չկա: Ճիշտ է համացանցով տեսնում եմ, որ այն հասավ նաև հարևան Իրան, բայց մեզ բաժանում է Պարսից ծոցը ու հուսով ենք, որ այստեղ չի էլ հասնի:
Մանե Կարգսյան- Կանադա
Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 569-ի։  Ըստ վերջին տվյալների ութ մահ է գրանցվել ամբողջ Կանադայում։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Օնտարիոյում ` 189, ևս 186-ը` Բրիտանական Կոլումբիայում, 74-ը Քվեբեկում և 97 դեպք Ալբերտայում: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Ջաստին Տրուդոն որոշում է կայացրել սահմանները փակել այն մարդկանց համար, ովքեր երկրի մշտական ​​բնակիչներ կամ քաղաքացի չեն։ Այսօր (մարտի 18-ին) հայտարարվել է, որ Միացյալ Նահանգները և Կանադան երկկողմ համաձայնությամբ կփակեն պետությունների միջև սահմանը: Նաև երկրի ներսում փակ են բոլոր կրթոջախները, առևտրի կենտրոնները, ռեստորանները, մարզահամալիրները, արգելված է այցելություններ և պարզապես մուտք դեպի հիվանդանոցներ և ծերանոցներ, գործում են միայն մթերային խանութները:

«Մենք դեռ կարող ենք դանդաղեցնել այս վիրուսի տարածումը: Ժամանակն է ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները ՝ մարդկանց պաշտպանելու համար», — ասաց Ջաստին Տրուդոն:

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020
  • ( None )

Թողնել մեկնաբանություն

*

  1. Մեկնաբանություններ չկան

Pingback ( trackback ) չկա

This Post's Trackback URL

https://highschool.mskh.am/archives/27488/trackback