04.02.2023

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երաժշտական շրջայց իսպանախոսների հետ

1 min read

Շարունակում ենք իսպաներենի խմբով բացահայտել մշակութային Երևանը…Այս անգամ շրջայցը երաժշտական էր. էլ ի՞նչ Երևանյան երաժշտություն՝ առանց Կոմիտասի։Այցելեցինք Կոմիտասի պանթեոն՝ ավելի խորը ծանոթանալու վարդապետի արվեստի և ներքին խոհանոցի հետ։ Շատ ու շատ նոր ու հետաքրքիր փաստեր բացահայտեցինք Կոմիտասի կյանքի մասին։ Իրոք որ Կոմիտասը հայ իրականության ամենափայլուն զարդերից է։-Սարգիս Շահինյան 11-րդ դասարան

․․․գացմունքներով և էներգիայով լցված մեր յուրահատուկ օրը հասավ իր հիանալի ավարտին: Ես ինքս տպավորված եմ տեսնելով այս ոլորտում մեր ճամփորդությունների հաջողվածությունը և դրանց լավ ազդեցությունը բոլոր մասնակիցների վրա, հետևաբար վտսահ եմ, որ հետագայում այսպիսի յուրահատուկ ճամփորդություններ իրականացնելու նոր մտքեր կունենանք: Կարծում եմ կարիք չկա նշելու, որ այսպիսի օրերը պետք է շարունակական բնույթ կրեն ոչ միայն մեր խմբում, այլ նաև ամբողջ կրթահամալիրում և Հայաստանի այլ դպրոցներում:-Շուշան Փաշինյան 11-րդ դասարան

Արվեստը և երաժշտությունը մարդու հիմնական գործառույթներն են: Մարդկությունն ու արվեստը չեն կարող գործել առանց մեկը մյուսի։ Մենք ստեղծագործելու բուռն ցանկություն ունենք, ինչպիսին էլ որ այն լինի, և որքան էլ փոքր կամ մեծ լինի: Ձայնի հետ փոխազդեցությունն անխուսափելի է: Մարդիկ միշտ գտել են երաժշտությունը կարևոր իրենց կյանքում՝ լինի դա լսելու հաճույքի, զգացմունքային արձագանքի, կատարման կամ ստեղծագործելու համար: —Զառա Բաբայան 11-րդ դասարան

Մյուս սովորողների պատումները կարող եք կարդալ՝ այցելելով դասավանդողի բլոգ

Leave a Reply

Your email address will not be published.