04.02.2023

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ջավախքում

1 min read

Ավագ դպրոցի նախագծային խումբը երեք օր անց է կացրել Ջավախք աշխարում։ Երեք օր անիվների վրա՝ սիրունագույն կանգառներով։ Սովորողների համար նմանատիպ ճամփորդություններն իսկական նվեր են։ Համոզված եմ, որ մեր ճամփորդական խումբը վայելեց ամեն մի պահը, միասին լինելու բերկրանքը։

Մնացյալը կարծում եմ կգտնեք ճամփորդապատումներում․․․

Սոնա Մանջիկյան․ Գիշերեցինք Ախալցխայում։ Այս քաղաքը բավականին հեռու էր Նինոծմինդայից, բայց երկար կիսամութին ճանապարհն անցավ շատ ուրախ, զրույցներով, շփումներով։ Գիշերային լույսերի մեջ երևում էր Ռաբաթ ամրոց, որը Ախալցխային հմայիչ էր դարձնում։

Հրաչ Ղալամքարյան․ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ՝ վերջին երկու տարվա մեջ ամենալավ ճամորդությունս էր։ Դպրոցի հետ Ախալքալաք դժվար թե էլի գնամ, բայց Վրաստան հաստատ կգնամ։ Շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին և ընկերներիս՝ շատ լավ ժամանակ անցկացնելու համար։

Արի Ագոփ․ Ողջ ճանապարհորդությունն էր նվիրված հայ-վրացական համայնքի զարգացմանն ու կապերի ամրապնդմանը։ Եվ հենց առաջին օրվանից դրա պակասը չունեցանք։

Մարիամ Բադալյան․ Այս աշունը յուրահատուկ դարձավ նրանով, որ դպրոցական խմբով մենք ուղևորվեցինք  Վրաստան՝ Ջավախք։Ճանապարհը երկար էր, բայց գեղեցիկ, լի տարբեր դաշտերով, սարերով, գյուղերում տեսանելի էին հինավուրց, հետաքրքիր տներ։ Դաշտերում տեսնում էինք գյուղացիների, հովիվների, ովքեր իրենց առօրյա հոգսով տարված աշխատում էին։

Միքայել Մնացականյան․Այցելեցինք Թուրինյան պատանքի կրկնօրինակ ունեցող վայրը։ Մոտ 4 մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ կտավե սավան, որի վրա երևում է ինչ-որ տղամարդու պատկեր: Եվ հավատացյալներից շատերը համոզված են, որ հենց այս սավանով է Հովսեփ Արիմաթացին փաթաթել Հիսուս Քրիստոսի մարմինը, երբ այն հանել են խաչից:

Ալիս Ավետյան․ Բերդը գիշերվա լուսավորություններով ուղղակի աննկարագրելի շքեղ տեսք ուներ։

Դիտեք նաև՝

Leave a Reply

Your email address will not be published.