10-րդ դասարանի սովորողների հունվարյան հաշվետվությունների փաթեթ

0

Պողոսյան Էլեն

Ճամփորդությունների և նախագծերի մասնակցություն
Հունվարյան ճամբարային ամսվա ընթացքւմ հասցրի մասնակցել 2 ճամփորդության
1. Առաջին անգամ գնացինք Գյումրինախապատրաստական առաջադրանք
2. Գնացինք <<Զառ>> գյուղ

Տիգրան Չերքեզյան

Գրականություն– բացել եմ մի Յութուբյան մի ալիք,որը կոչվում է Արեւմտահայերեն ընթերցումներ։Որտեղ հրապարակում եմ արեւմտահայ գրողների բանաստեղծությունները։Ինձ նաև միացան իմ ընկերները։Շուտով նաև, Ընկեր Նունեի հետ կմասնակցենք հոգևոր գրականության ընթերցումներ։Մասնակցել եմ Հունվարյան գործունեության ամփոփիչ հավաքին։

Ռուզաննա Ղազարյան

Իրականացրել ենք Հետաքրքրաշարժ հնագիտություն նախագիծը Ազնիվ Գալստյանի հետ: Նախագծի շրջանակներում հանդիպումներ ունեցան Հնագետների հետ.
Գիտություն հնի մասինՈսկորներն են խոսումՀնագիտական իրերի վերականգնում.
Հանդիպումներից հետո այցելեցինք հնագիտության թանգարան.

Իննա Բանդուրյան

Նախագծերի մասնակցություններ, դպրոցում միջոցառումների լուսաբանումներ

LCC international university. Լատվիայի համալսարանի մասնագետները Ավագ դպրոցում

Դդմածես (Ղափամա) մասնակցեցի մեդիա ուրբաթին

«Բնակավայրն առանց ճաղերի» նախագիծ

Մելինե Մարտիրոսյան

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այնքան բան եմ հասցրել անել։ Ե՛վ ճամփորդություններ, և՛ նախագծեր, և՛ հանդիպումներ։ Սկսեմ ճամփորդություններից։ Սկզբում իսպաներենի ուսուցչուհու հետ այցելեցինք «Լևոնի աստվածային գետնափոր»։ Ուղղակի հրաշք էր։ Խոսքերով չեմ կարող նկարագրել իմ տեսածը։ Հիացմունք, հետաքրքրվածություն, զարմանք և միևնույն ժամանակ լարվածություն։

Մարինա Ղազանչյան

Հունվար ամիսը նախագծերի ամիս էր, այս ամսվա ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և ամրապնդեցի ունեցածս:

Հունվարի 14-ին ունեցանք քննարկում համացանցի լավ և վատ կողմերի մասին, հետաքրքիր դաս էր, բոլորս էլ, ինչ որ նոր բան սովորեցինք: