Բնագիտամաթեմատիկական դասընթացներ Ամերիկյան համալսարանում։ Օր երրորդ, ամփոփում։
Ավագ և միջին դպրոցի սովորողները արդեն 3-րդ օրն է անցկացնում են Ամերիկյան համալսարանում։ Օրը կիրակի էր, բայց սովորողները սիրով մասնակցում էին դասերին։ Այսօր կարճ էր օրվա գրաֆիկը, քանի որ պետք է ամփոփեինք եռօրյա դասըթացները։ Սովորողները ունեին մեկ դասաժամ՝ ֆիզիկա և կենսաբանություն, որից հետո հետաքրքիր ամփոփման ժամն էր։ Ասեմ, որ դասավանդողները, ովքեր աշխատում էին սովորողների հետ, հաճելիորեն զարմացան, որ սեբաստացիները անկաշկանդ նշում էին դասընթացների և՛ թերությունները, և՛ առավելություները։
Կարող եմ ասել՝ որպես կազմակերպիչ և դասընթացին ներկա գտնվող անձ, որ մեծ փորձ ու նոր ծանոթությունների հնարավորություն տվեցին սովորողներին այս երեք օրերը։ Ոչ իմայն ֆիզիկայից, քիմիայից, մաթեմատիկայից կամ կենսաբանությունից ստացան գիտելիքներ, այլև սովորեցին համալսարանական էթիկան և դասախոսների հետ շփվելու կարողությանը, ինչը չափազանց կարևոր է, քանի որ դպրոցը պատրաստում է ապագա ուսանող, ով պետք է, իմ կարծիքով, նախապես ծանոթ լինի համալսարանական կյանքին։ Սա մեծ փորձ էր, ճիշտ ճանապարհ․․․․
Pingback ( trackback ) չկա