«ԳիտՍերունդ» նախագիծը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում

Հունվարի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում «ԳիտՍերունդ» նախագծով բնագիտամաթեմատիկական առարկաների պարապմունքների երկրորդ օրն էր:

Կրթահամալիրի հետ համագործակցության արդյունքում սովորողների և ուսուցիչների նախապես կազմված մոտ 45 հոգիանոց խումբը 3 օր մասնակցում է ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի և կենսաբանության դաս- նկարահանումների:

Դաս- պարապմունքների ձևաչափն, իհարկե, շատ է տարբերվում կրթահամալիրում կազմակերպվող ուսումնական պարապմունքներից, սակայն սովորողներն հետաքրքրությամբ մասնակցում են: Յուրաքանչյուր պարապմունքի ավարտին տեղի է ունենում 15 րոպեանոց քննարկում, որի ընթացքում սովորողներն հայտնում են իրենց կարծիքը պարապմունքի դրական կամ բացասական կողմերի, դրանում իրենց ներգրավվածության մասին: Սովորողների դիտարկումները գրանցում են նախագծի կազմակերպիչները՝ փորձի փոխանակման միջոցով ստեղծելով հետադարձ կապ:

Երկրորդ օրը խմբին ուղեկցել եմ՝ որպես կազմակերպիչ:

Օրվա ընթացքը՝ տեսանյութում: 

  • ( None )

Թողնել մեկնաբանություն

*

  1. Մեկնաբանություններ չկան

Pingback ( trackback ) չկա

This Post's Trackback URL

https://highschool.mskh.am/archives/26512/trackback