Ներկայացնում է «Շրջիկ լրատուն…»

Ավագ դպրոց Default Image

Ավագ դպրոցում շարունակվում են հունվարյան նախագծային օրերը, իրականացվում են բազմապիսի նախագծեր, որոնց դարձյալ անդրադառնում է «Շրջիկ լրատուն»: Այսօր շատ

բովանդակալից և հագեցած օր էր, քանի որ այն սկսվեց կլոր սեղան-քննարկմամբ`նվիրված համաշխարհային կրոններին, աղանդավորության թեմային: Կլոր սեղան քննարկումը սկսվեց հենց առավոտյան պարապմունքից հետո: Հանդիպումը վարում էր ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Պարգև Բարսեղյանը: Մինչ այդ հանդիպումը Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողները կատարել էին տարբեր նախապատրաստական աշխատանքներ, ձեռք բերել որոշակի նյութ ներկայացվող թեմայի մասին: Հետաքրքիր էին աթեիզմին, ազգային կրոններին վերաբերող նյութերը: Այսօր մի նոր հետաքրքիր նախագծի բացումն էր, որը կոչվում էր «Հոգեբանական ակումբի ծրագիր»: Նախագծի ընթացքում ընկեր Սուսանը առաջարկում էր բացել մի նոր ակումբ, որի ընթացքում կհավաքվեն սովորողներ, ովքեր հետաքրքրված կլինեն հոգեբանությամբ և ընկեր Սուսանի հետ միասին կիրականացնեն նախագծեր այդ ոլորտի շուրջ: Նախագիծը իրականացնելու են 10-11-րդ դասարանների սովորողները: Անկեղծ, ինձ նույնպես շատ հետաքրքրեց այդ ակումբը, քանի որ այդքան հետաքրքիր և հավես խմբով հավաքվել էին, անում էին տարբեր թեստեր, հոգեբանական զրույցներ էին վարում և իրականացնում նախագծեր: Հիասքանչ սկիզբ էր…

Միշտ ձեր Անի Արղության

  • ( None )

Թողնել մեկնաբանություն

*

  1. Մեկնաբանություններ չկան

Pingback ( trackback ) չկա

This Post's Trackback URL

https://highschool.mskh.am/archives/26320/trackback