27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ մասին․գրում են հեռավար սովորողները

1 min read

Նոր ուսումնական տարին Ավագ դպրոցի հեռավար սովորողները սկսում են իրենց մասին հակիրճ պատումներով․․․

  • Հովհաննիսյան Անահիտ՝ 9-րդ դաս․ /Չինաստան/
    Բարև Ձեզ, ընկեր Վարդան։ Ես Անահիտն եմ, գտնվում եմ Չինաստանում արդեն մոտ 5 տարի, սովորում եմ չինարեն, ինչպես նաև նկարչություն:Հուսով եմ՝ այս տարի կլինի ևս մեկ հետաքրքիր ուսումնական տարի:
  • Հարությունյան Սուրեն՝ 9-րդ դաս․ /Գերմանիա/
    Բարև ձեզ։ Ես Սուրենն եմ։ Այս պահին բնակվում եմ Գերմանիայում ընտանիքիս հետ։ Այստեղ դպրոց գտնելու, հաճախելու հետ կապվաց դժվարություններ ունենալու պատճառով մենք որոշեցինք անցնել հեռավար ուսուցման, որն իրականացվում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ երկու հիմնական նախասիրություն՝ զբաղվում եմ վոլեյբոլով և կիթառով։
  • Ենգիբարյան Նարե՝ 9-րդ դաս․ /Գերմանիա/
    Բարև Ձեզ․․․Ես Նարեն եմ, ապրում եմ Գերմանիայում։ Երկու տարի սովորել եմ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Հիմա սովորում եմ հեռավար՝ ելնելով իմ արտերկրում բնակվելու հանգամանքից, այդպես նաև մեկ տարի չեմ կորցնի և հնարավորություն կունենամ պատրաստվելու քննություներս հանձնելուն։
  • Հարությունյան Մարիամ՝ 10-րդ դաս․ /Գերմանիա/
    Ես Մարիամն եմ, 10-րդ դասարան։ Ես և ընտանիքս հիմա բնակվում ենք Գերմանիայում։ Մենք տեղափոխվել ենք այստեղ, որովհետև ցանկանում ենք Գերմանական քաղաքացիություն ստանալ։ Քանի որ երկար ժամանակ այստեղ հարմար դպրոց չէինք գտնում, որոշեցինք անցնել օնլայն /հեռավար/ ուսուցման։ Կարծում եմ, որ այս դեպքում հեռավար ուսուցումը շատ հարմար տարբերակ է։ Ես սիրում եմ իմ ընկերների և ընտանիքի հետ ժամանակ անցկացնել և կարծում եմ, որ դա շատ կարևոր է մարդու շրջապատում լավ և առողջ հարաբերությունների պահպանման համար։ Իմ սիրած զբաղմունքներից է երգ-երաժշտություն լսելը, չնայած այն, որպես առանձին զբաղմունք, կարող է մի քիչ բարդ լինել։ Սպորտային տարբեր զբաղմունքներից նախընտրում եմ վոլեյբոլը, որին ծանոթացել եմ իմ սիրած անիմեներից մեկը նայելու ընթացքում։ Դպրոցական առարկաներից շատ եմ սիրում ֆիզիկա և կենսաբանություն և ցանկանում եմ դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել կենսաֆիզիկայի ոլորտում։ Ինձ հետաքրքրում է մարդու կենսաբանությունը և մարդու օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ երևույթները, ռեակցիաները։ Նաև սիրում եմ մարդկանց ինչ-որ ձևով օգնել, ինչի պատճառով էլ կուզենայի զբաղվել բժշկությամբ, բայց կարծում եմ, որ այդ ոլորտը որոշ չափով խլում է մարդուց իր ազատությունը։
    Ինձ դուր է գալիս հեռավար ուսուցումը, որովհետև այն ավելի շատ հնարավորություն է տալիս ինքնուրույն դասավորելու, կարգավորելու քո աշխատանքը, տնայինները և այլ անելիքներ։
  • Հովհաննիսյան Արամ՝ 11-րդ դաս․ Շվեյցարիա/
    Բարև ձեզ։ Իմ անունն է՝ Արամ Հովհաննիսյան։ Ես 16 տարեկան եմ և այս պահին ապրում եմ Ժնևում, որը գտնվում է Չվեյցարիայում։ Ես, երբ ժամանակ եմ ունենում, կամ կարդում եմ գիրք, կամ ել նայում եմ սերիալներ։ Ես ընտրել եմ ուսուցման հեռավար ձևը, որովհետև ուզում եմ  շուտ վերջացնել դպրոցը։ Ես էդպես առանձնահատուկ ակնկալիքներ չունեմ հեռավար դպրոցի համար։

Նյութը՝ դասավանդողի բլոգում

Դասավանդող՝ Վարդան Կարապետյան

Leave a Reply

Your email address will not be published.