Արվեստով լի օր
1 min read
Իսպաներենի խմբի սովորողները մասնակցել են հայտնի նկարիչ Արթինի ցուցահանդեսին և կիսվում են իրենց տպավորություններով․․․
Ներկայացված էին յուղաներկով և կավճամատիտով իմպրեսիոնիստական նկարներ։ Գործերի տարեթվերին և աշխատանքներին նայելուց, զգացվում էր նկարչի տարիների աճը և վարպետությունը։ Մի քանի նկարներ ինձ համար դարձան հոգեհարազատ և ներառվեցին իմ հավանած լավագույն գործերի ցուցակին։-Ալլա Թադևոսյան 12-րդ դասարան
Ցուցահանդեսում ցուցադրվում էին բազմաթիվ նկարներ և ամեն մեկն իր ուրույն առանձնահատկությունն ուներ։ Բայց բոլոր նկարներին միավորում էր մի բան։ Պարոն Արթինը ուներ իր ոճը, որով և նկարում է իր բոլոր նկարները։ Այդ ոճի մեջ մտնում էր իր նկարների բազմաբովանդակ խճճվածությունը և միաժամանակ պարզությունն ու հանգստությունը։-Մարի Ղազարյան 10-րդ դասարան
Ավելին կարող եք կարդալ ՝ անցնելով հղումով