26.06.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մշակութաշատ իմ Գյումրի

1 min read

Վեր կացանք մի օր 14 հոգով, ոտքով-գնացքով գնացինք Գյումրի։ Ես էի, ընկեր Ռուզանն էր, ընկեր Կառլենը, «ребята»-ներն էին, գնացինք Գյումրի։ Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ մենք էինք խինդ ու ծիծաղ կար, որտեղ լուռ էր աղմուկ արեցինք։ Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք հասանք Գյումրի․․․Այս պատմությունը տարբերվում էր իրական հեքիաթից նրանով, որ այս ամենը սուտ չէր։-Գոհար Արղության 11-րդ դասարան։

Ճամփորդության ամենահետաքրքիր մասը Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ ծանոթացումն էր և իր հրաշք կերամիկայի թանգարանը: Բառերով բացատրելն անիմաստ է, որոշ դեպքերում անհրաժեշտ է ուղղակի տեսնել։-Ալլա Թադևոսյան 11-րդ դասարան

Ըստ շատերի Հայաստանը փոքր է այլ երկրների հետ համեմատած։ Բայց արդյո՞ք մենք ծանոթ ենք այս փոքր երկրի գոնե 50%-ին։ Պատասխանը շատերի դեպքում միանշանակ բացասական է։ Այսօր՝ հունիսի 7-ին, ամառային ճամբարի շրջանակներում բացահայտեցինք Հայաստանի հրաշքներից մեկին՝ Գյումրիին։
Բազում անգամներ եղել էի այնտեղ, սակայն դրանք պարզապես այցեր էին, իսկ այս անգամը՝ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ։-Քնարիկ Հակոբյան 10-րդ դասարան

Հաջորդ կանգառը «Զանան» մշակույթի կենտրոնն էր։ «Զանանի» ներկայիս հավաքածուում կան ավելի քան 15 տարբեր շրջանի տարազներ և տարազային դեկորացիաներով կարված զգեստներ, ինչպես նաև զարդեր։ Դրանք կարելիս սրահի դերձակները օգտվում են ազգագրական տարբեր գրքերից ու պատկերներից։ -Սյուզի Մարտիրոսյան 11-րդ դասարան

Գյումրու ցանկացած շենք ունի իր յուրահատուկ պատմությունը։ Այնքան շատ մշակութային շենքեր ենք տեսել, որ նույնիսկ դժվարանում եմ բոլորը նշել։ Բայց բոլորն էլ հիացնում էին յուրովի և ստիպում սիրահարվել քաղաքին ու իր յուրահատուկ մշակույթին։ -Աննա Հարությունյան 10-րդ դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։