29.09.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տեխնովացիա 2022

1 min read

Այս տարի մասնակցեցի «Տեխնովացիա 2022» մրցույթին և ասեմ, որ չեմ փոշմանել, որ մասնակցել եմ։ Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստեղծելով բջջային հավելված կամ արհեստական բանականության պրոտոտիպ: Մենք մասնակցեցինք <<EduFood>> հավելվածով։ Հավելվածը ես եմ սարքել և շատ եմ տանջվել, որ հավելված լինի, շատ եմ կոդ գրել ու ջնջել, հավելվածի տեսքը փոխել, վերջի երկու օրն էլ հասկացել եմ, որ տվյալը դատաբազան սխալ է ստանում այնպես եմ արել, որ սխալ չստանա։ Ամեն ինչ ինձ համար նոր էր և դրա հետ մեկտեղ դժվար։

Պատումը՝ Էլեն Կարապետյանի բլոգում։

Leave a Reply

Your email address will not be published.