Շրջանավարտներն Հրազդանն ի վեր

1
«Գետը քաղաքում» նախագծի շրջանակում շրջանավարտների մեր խումբը  պատվելի Թամարի հետ այսօր քայլարշավ կատարեց դեպի Զանգվի ձոր՝ Մանկական երկաթուղու հատված։
Քայլքն սկսեցինք  թունելի մոտից։ Առավոտից  եղանակն անձրևոտ էր,  բայց այն չխանգարեց մեզ վայելելու Զանգու գետի քչքչոցն ու ձորի կանաչ գեղեցկությունը։ Քայլեցինք գետն ի վեր,  հետո՝  գետն ի վար, ամեն քար ու թուփ  դիտեցինք:  Ուրախությամբ պիտի ասեմ, որ տարածքը աչքի էր ընկնում իր մաքրությամբ։ Ինչ էլ որ նկատեցինք, հավաքեցինք, լցրինք մեր տոպրակը: Մանկական երկաթուղու գնացքը աշխատում էր ու շատ երեխաների ման տալիս գնացքով: Մենք էլ նայում ու մեր մանկությունն էինք հիշում: Հետո էլի քայլեցինք, կատակեցինք, զրուցեցինք, մեր բրդուճներն անուշ արեցինք, ու տրամադրություններս ավելի բացվեց, ու սկսեցինք Թումանյան, Սահյան արտասանել։
Մի խոսքով, շրջանավարտների մեր խումբը մի օր էլ միասին ապրեց ու վայելեց շրջանավարտի ճամբարի հերթական օրը։
Պատումը` Դիանա Հարությունյանի, Ավագ դպրոց, շրջանավարտ