Հեռավար ուսուցմամբ սովորողը

Աստղիկ Խաչատրյան, 12-րդ դասարան

Նախ ինչու՞ որոշեցի պատմել իմ ամառվա մասին։ Ուսումնական տարին նոր է սկսվում և գրքերի մասին թեմաները շատերը`այդ թվում և ես դեռ շատ հնարավորություն կունենան պատմելու, իսկ ամառը, քանի որ նախ արդեն վերջացել է, և կոնկրետ այս ամառը իմ համար շատ հետաքրքրիր էր, տարբերվող և հաճելի հիշողություններով լի, այդ իսկ պատճառով կցանկանայի կիսվել իմ հիշողություններով։

Այս ամառը ես անց եմ կացրել Հայաստանում, ծանոթացել և ընկերացել եմ շատ մարդկանց հետ և համարյա ամեն օր նրանց հետ զբաղվել եմ իմ սիրելի նախասիրությունով` պարելով և նույնիսկ հնարավորություն եմ ունեցել առաջին անգամ պարել  հանդիսատեսի առջև, և արդյունքում պարզել եմ, որ թեկուզ շատ ամաչկոտ եմ, բայց հանդիսատեսի դիմաց կարողանում եմ վստահություն ցույց տալ։ Գրքի մասին խոսելուց ես կնշեի նաև այն, թե ինչ սովորեցի այն կարդալու ընթացքում, սակայն այս դեպքում նույնպես կարող եմ ասել, որ նոր բան սովորեցի իմ մասին`պարզելով, որ չեմ վախենում հանդիսատեսից և բացի այդ, հասկացա, որ մեկ-մեկ կարելի է ռիսկի դիմել` օրինակ այստեղ մեր և այլ փոքրիկ պարային խմբերի միջոցով կազմակերպված փոքր, բայց ի սրտե համերգի մի մասը դառնալու համար։ Եվ կցանկանայի, որ ուրիշները նույնպես` հատկապես իրենց մեջ ներամփոփ մարդիկ, ոչ միշտ, բայց գոնե իրենց սիրած գործը անելու առիթով դուրս գային իրենց պահող սահմաններից։

Մի փոքր պատմեմ նաև պատրաստվելու ընթացքից։ Հենց մեր խումբը բաղկացած էր հինգ հոգուց, և մենք ինքներս էինք սովորում բոլոր անհրաժեշտ պարերը` առանց ուսուցչի։ Բոլոր հինգս էլ կյանքի մեծ մասը զբաղվել էինք պարելով և այդպես իրար օգնելով էլ սովորում էինք մեր նախընտրած պարերը։ Պարերում իհարկե կային դժվար շարժումներ, և մենք շատ անգամ բանակցություններ ենք ունեցել շարժումը ճիշտ ձևով կամ ճիշտ ժամանակին պարելու պատճառով. նաև ոչ միշտ էինք տրամադրություն ունենում նույն պարը արդեն որերորդ անգամ պարելուց, սակայն ամբողջ երեք ամիսը համարյա ամեն օր մենք գնում և ժամերով պարում էինք, խոսում, քայլում քաղաքով և մեր ընկերությունը ավելի էր ամրանում և վերջում հինգ տարբեր աղջիկ, որոնց մեծ մասը ընդհանրապես չգիտեր էլ մեկը մյուսի գոյության մասին` ընկերացան իրար հետ պարի միջոցով։ Նրանք հիմա մի մեծ պատճառ են, որ ես ուզում եմ նորից Հայաստան վերադառնալ։ Իհարկե նույնիսկ այս դեպքում, երբ թվում է, թե ամեն ինչ ավելի լավ չէր էլ կարող ընթանալ, նույնպես եղել են և տխուր իրադարձություններ և ոչ այդքան հաճելի հիշողություններ, սակայն պետք է կենտրոնանալ լավ հիշողությունների վրա, և հետագայում հիշել այն, ինչ քեզ ուրախություն է պատճառում։

Եվ արժի՞ արդյոք խոսել այն պարերի մասին, որոնք մենք պարում էինք։ Ինձ թվում է, այս աշխարհը գնալով ավելի բազմազան է դառնում և սկսում է քիչ-քիչ ընդունել մեզ համար <<ոչ նորմալ>> համարվող բաները։ Մենք և մյուս բոլոր խմբերը պարում էինք կորեական փոփ երաժշտության պարեր, որը` որպես ժանր, Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ավելի ու ավելի շատ է ճանաչում գտնում, և թեկուզ շատերը դեռ չեն ընդունում այն, մեր բոլորիս համար պարը և կորեական երաժշտությունն են իրար կապող հանգամանք եղել, որը կապել էր նաև մեզ` բոլոր պարողներիս, հանդիսատեսի հետ և չեմ կարծում, որ արժի հերքող հայացքներ ստանալ այդ ժանրը լսելու և նորմալ ընդունվելու այլ ժանրեր լսելու համար։ Եվ դա էլ էր հիմնական դասերից մեկը, որ ես սովորեցի այս ամառ։ Չամաչել այն դեպքում, երբ դու այսպիսի հետաքրքրություններ ունես, որը ուրիշները չունեն, և փորձես ավելի ազատ լինել, չէ՞ որ կյանքը մի անգամ է տրվում և պետք է ժամանակ տրամադրել ինչպես և դպրոցում սովորելուն, այնպես էլ դպրոցից դուրս և առանց նկատելու սովորելուն։

Կարծիք չկա