29.09.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Սերունդ առանց սահմանների» գաղափարների մրցույթ

1 min read
Մեկնարկում է «Սերունդ առանց սահմանների» (imaGen Ventures Youth Challenge 2022) գաղափարների մրցույթը։
Այն միջազգային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու երիտասարդ նորարարներին՝ իրագործելու իրենց գաղափարներն ու դառնալու հասարակության ստեղծարար ու ակտիվ անդամներ։
Գաղափարների այս մրցույթին կարող են մասնակցել.
14-24 տարեկան երիտասարդներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Երևանից։
Մասնակցելու համար անհրաժեշտ է.
Կազմել 3-5 հոգանոց թիմեր,
Ներկայացնել գաղափար, որը լուծելու է ձեր համայնքի որևէ խնդիր։
2021-ի դրությամբ մրցույթն անցկացվել է աշխարհի 43 երկրում՝ ընդգրկելով 15 միլիոն երիտասարդի։
Մրցույթի արդյունքում ծրագրում ընդգրկված թիմերը կստանան ֆինանսական աջակցություն և մենտորական խորհրդատվություն՝ իրենց գաղափարը նախագծի վերածելու, այն զարգացնելու և իրագործելու համար։
Մրցույթը կազմակերպում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP in Armenia) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA Armenia), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը (UN Armenia – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ)՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Մանրամասները՝ https://uni.cf/3ItpOyF

Leave a Reply

Your email address will not be published.