27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կտավները՝ բառերով

1 min read

Իմ կանգնած տեղից մեր տունն էր երևում, զգում էի այնտեղ մայրիկիս ներկայությունը, նա կարծես թեյ է պատրաստում, հայրս ճոճանակն է կախում, եղբայրներս ու քույրերս վազում են մեծ բակում, մորաքույրս նրանց տուն կանչեց․ արդեն ցրտում է իսկ տանը տաք է, այնտեղ պղտոր դեղինին մոտ լույս էր վառվում, համեղ ուտելիքի հոտ էր գալիս, երեխաների ձայներ են լսվում, շուտով պետք է քնենք, բայց դեռ տասնութն անց տասնչորս է, ես դեռ դաշտում եմ բնության, եղանակի հետ, և իմ մեջ եղած ներդաշնակությունից առաջացած հանգստությունն է տիրում ամենուրեք, դեպի տուն եմ վազում ինձ այնտեղ սպասում են, կարծես երջանիկ եմ․․․  Քրիստինե Թորոսյան

Դալին մարդ էր, ով իր պահվածքով ապացուցում էր իր խենթությունը։ Իրականում նա դրանով փորձում էր տարբերվել մյուսներից, սակայն չէր հաջողվում խաղալ իր իրական «ես»-ի դերը՝ այդպիսով մոլորեցնելով։ Նրա ստեղծագործությունների միջոցով մենք կարող ենք տեսնել նրա իրական «ես»-ը։ Մենք չենք կարող նկարագրել ինքներս մեզ, բայց կարող ենք բացահայտվել մեր ստեղծած բաների միջոցով:   Անահիտ Հովսեփյան

Leave a Reply

Your email address will not be published.