Ավագ դպրոցը հրավիրում է սովորելու
1 min read
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցը հրավիրում է սովորելու 2022-2023 ուսումնական տարվա 10-11-րդ, 12-րդ դասարաններում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով, անհատական ուսումնական պլաններով։ Ուսումնական պլանի անհատականացումը՝ սովորողի ընտրությամբ, խորացված ուսուցման, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով.
- ծրագրավորման-ինժեներական ստեղծագործական
- կերպարվեստի (քանդակ, կոմպոզիցիա և դիզայն, համակարգչային գրաֆիկա և դիզայն, անիմացիա, մոդելավորում, գունանկար, գծանկար)
- միջմշակութային հաղորդակցության (օտար լեզուներ-թարգմանություն-լրագրություն-հասարակագիտություն)
- մարզական ակումբներ (հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ, հեծանիվ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս,մարմնամարզություն)
- ռազմամարզական-արշավախմբային ճամբարները ՆԶՊ դասընթացի այլընտրանք
- այլ դասընթացների։
Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, հեռավար, հեռավար-ինքնակրթությամբ։
Օտար լեզուն (առաջին, երկրորդ) սովորողի ընտրությամբ՝ անգլերեն, արաբերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ, միջազգային ուսումնական նախագծերի-հավաքների, ճամբարների մասնակցություն, կրթական փոխանակումներ։ Սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր։ Անհատական պլանով որոշված խորացված ուսուցման, մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։
Ընդունելության պայմանները՝
- մասնակցություն «Մուտք կրթահամալիր» 6-օրյա ճամբարին՝ երևանյան և արտագնա փուլ՝ Արատես դպրական կենտրոն
- կրթական ծրագրին ծանոթություն
- անհատական ուսումնական պլանի կազմում
- ուսումնառության պայմանագրի կնքում
Մուտք ճամբարին մասնակցելու համար հայտագրվեք հետևյալ հղումով։
Մանրամասն տեղեկությունների համար եկեք Ավագ դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25, զանգեք (010) 740042։