Պատումներ Մի արկածային ճամբարական օր 1 min read 5 ամիս ago Անուշ Ասատրյան Ճամբարային օրը սկսվեց շատ հետաքրքիր ։ Օրը սկսեցինք պիցցա պատրաստելով , քանի որ ըստ աշխատակարգի մեզ մոտ խոհանոցի ժամ էր և կատարեցինք մեր ավագ դպրոցի նոր խոհանոցի բացումը ։ Արագ գնացինք խանութ , գնեցինք պիցցայի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներն ու անցանք գործընթացին ։ Սկզբից բոլորս միասին դասավորեցինք ամեն ինչն ու սկսեցինք կտրատել մթերքները ։ Բայց զգացինք , որ մի բանպակաս ենք արել ։ Հասկացանք , որ թեյի պակաս ունենք , ընդմիջում արեցինք ու շարունակեցինք ։ Դե իմ կարծիքով բոլորս էլ գիտենք պիցցայի պատրաստման եղանակը , այդ իսկ պատճառով չեմ բնութագրի գործընթացը ։ Ճիշտ է լավ , համեղ հաց կերանք , բայց խախտեցինք մեր պլանները ։ Մի փոքր ուշացումով սկսեցինք ընկեր Հասմիկի հետ քննարկել «Աղե արձանը » ստեղծագործությունը ։ Նյութի հեղինակ՝ Սոֆյա Շագոյան։ Թողարկող՝ Անուշ Ասատրյան on 18.01.2022. Continue Reading Previous Բնագիտատեխնիկական ստուգատեսNext «Հանդիպման վայրը» ֆիլմի քննարկումից