04.02.2023

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նամակ Ձմեռ պապիկին

1 min read

Արևորդի ակումբի շրջանակում շարունակում ենք ուսումնասիրությունները անազատության մեջ գտնվող կենդանիների մասին և միանում ենք «Նամակ Ձմեռ պապիկին նախագծին»։ Կարդացեք մեր նամակները․

 

Էլեն Կարապետյանի նամակը․ «Բարև սիրելի Ձմեռ պապ, գիտեմ որ հիմա աշխարհի տարբեր ծայրերից նամակներ եք ստանում ամենատարբեր բովանդակությամբ և տարբեր ցանկություններով։ Ես էլ մի ցանկություն ունեմ և շատ եմ ուզում, որ կատերք այն։ Թող, որ այս տարի բոլոր վայրի կենդանիները լինեն ազատության մեջ, և մարդիկ վերջապես հասկանան, որ կենդանիները մարդկանց զվարճացնելու համար չեն ստեղծված։ Ուզում եմ, որ արջերին այնպիսի վայր տեղափոխեն, որտեղ նրանց համար լավ կլինի»։

Անի Արղությանի նամակը․«Ամանորն է մոտենում, ու միշտ էլ մենք բոլորս մեր հոգու խորքում հավատում ենք, որ այն, ինչ թվում է անիրական, անհասանելի, ամանորին կարող է դառնալ իրականություն: Ու միայն անգամ մեր հավատով մենք ձգում ենք այդ էներգիան: Ուզում եմ, որ ամանորին այս իմ նամակով կարողանամ ձգել այն էներգիան, որը թույլ կտա կենդանիներին լինել ազատության մեջ՝ իրենց ուրույն աշխարհում․․․»

Նաև առաջարկում եմ ծանոթանալ մեր ուսումնասիրություններին, եթե բաց եք թողել։

Լուսանկարի աղբյուրը՝ FPWC։

Leave a Reply

Your email address will not be published.