Հանդիպում կրթահամալիրում՝ ֆրանսահայ արտիստ Ռոդոլֆ Բարսիկյանի հետ
1 min read
Ռոդոլֆ Բարսիկյանը մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ է։ Ծնվել, ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Հայաստանում առաջին անգամ ներկայանում է «Digital Life» ցուցադրությամբ։
Դեկտեմբերի 1-ին, Քոլեջի Վեբ դիզայն բաժնի ուսանողների հետ մասնակցեցինք ցուցադրությանը, որի արդյունքում ձեռք բերեցինք պայմանավորվածություն՝ կրթահամալիրում անցկացնել մեծ հանդիպում։ Հանդիպմանը կքննարկվեն նաև հետագա հնարավոր համագործակցությունները։
Հանդիպման օրը՝
դեկտեմբերի 6, ժամը՝ 13։00
Վայրը՝ Մայր դպրոցի Փոքր դահլիճ
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի, Ավագ դպրոցի և Քոլեջի Գրաֆիկ դիզայն խմբերի սովորողներ,
Ավագ դպրոցի Ֆրանսերենի ընտրությամբ դասընթացի սովորողներ և այլ հետաքրքրվող անձինք
Հանդիպման օրակարգում՝
- Ծանոթացում կրթահամալիրի գործունեությանը
- Ռոդոլֆ Բարսիկյան․ կենսագործունեության և աշխատանքների ներկայացում
- Օգտակար խորհուրդներ Գրաֆիկ դիզայնի վերաբերյալ
- Հարց ու պատասխան մասնակիցների հետ
- Երաժշտական դադար Ֆրանսախոս սովորողների կողմից
- Հյուրասիրություն
Լեզվական դժվարությունները հաղթահարելու համար՝ հանդիպմանը կաջակցեն Կարինե Թևոսյանը և Ֆրանսերենի ընտրությամբ դասընթացի սովորողները։
Հանդիպման լուսաբանումը՝ մասնակիցների
Ռոդոլֆ Բարսիկյանի մասին ինֆորմացիան՝ տեսանյութում