27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մուտք ստեղծագործական հավաքով

1 min read

Այսօր՝ հունիսի 24-ին, մեկնարկեց Ավագ դպրոցի Մուտք ստեղծագործական հավաքով նախագծային ճամբարը:

Ճամբարին մասնակցում էին ինչպես կրթահամալիրի 9-րդ դասարանն ավարտած սովորողները, այնպես էլ Երևանի այլ դպրոցներից հայտագրված 42 սովորող:

Օրվա մեկնարկը տվեց կրթահամալիրի տնօրենն իր ողջույնի ու բարի գալուստի խոսքերով: Այնուհետև ճամբարի մասնակիցներին ներկայացվեց Ավագ դպրոցի պայմանագիրը, ուսումնական պլանը, կարգերը:

Սովորող սովորեցնող նախագծով կազմակերպվեց բլոգավարության դասընթաց, ներկայացվեցին կրթահամալիրում դասավանդվող օտար լեզուները:

Առաջին օրվա դրությամբ ունենք 51 պայմանագիր և ուսումնական պլան, ինչպես նաև հայտագրումներ Սևանի և Արատեսի արշավախմբային ճամբարների հերթափոխին:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.