Գորիսը տոնում է Ակսել Բակունցի 120-ամյակը

Աշխարհի և Հանրապետության տարբեր անկյուններից այսօր բազմաթիվ հյուրեր են ժամանել Գորիս՝ մասնակցելու մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի  120-ամյակին նվիրված միջոցառումներին…

Շարունակությունը՝ կարդալ ավելին

Գորիսը տոնում է Ակսել Բակունցի 120-ամյակը՝
Աշխարհի և Հանրապետության տարբեր անկյուններից այսօր բազմաթիվ հյուրեր են ժամանել Գորիս՝ մասնակցելու մեծանուն արձակագրի 120-ամյակին նվիրված միջոցառումներին: Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Բակունցի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությամբ, ապա տեղի ունեցավ ծաղկեդրում ՝ Ակսել Բակունցի հուշարձանում: Ակսել Բակունցի տուն-թանգարանում անցկացվեց մշակութային գեղեցիկ միջոցառում, ելույթ ունեցան Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրեցին բեմականացում, իսկ Գորիսի երաժշտական դպրոցները հանդես եկան երաժշտական կատարումներով և ասմունքով: Թանգարանում բացվեց նաև Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաների թեմատիկ նկարազարդումներով ստեղծագործությունների ցուցահանդեսը: Օրը հագեցած էր բակունցյան շնչով, հնչեցին ելույթներ, իսկ Մոսկվայից, Խարկովից ժամանած հյուրերը շնորհակալագրեր և նվերներ հանձնեցին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին և Ա. Բակունցի տուն-թանգարանին:

Նյութի աղբյուրը և լուսանկարները՝ Գորիսի համայնքապետարանի…

Կարծիք չկա