28.03.2023

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեռավար սովորողի ծնողը՝ հեռավար ուսուցման մասին

1 min read

Գրում է Ավետիս Տետեյանի մայրը՝ Նունե Տետեյանը.
«Բարև Ձեզ, հարգելի՛ ընկեր Վարդան…
Նախ պետք է նշեմ, որ բավականին բարդ և անելանելի իրավիճակում էինք հայտնվել 2018 թ. ամռանը, երբ կանգնած էինք ընտրության առաջ՝ ձևակերպել տարկետում ուսման ընթացքում: Սակայն…

Կարդալ՝ ավելին…
Լուսանկարը՝ Ավետիս Տետեյանի բլոգից

Հեռավար ուսուցմամբ սովորողի ծնողը գրում է՝
«Բարև Ձեզ, հարգելի՛ ընկեր Վարդան…
Նախ պետք է նշեմ, որ բավականին բարդ և անելանելի իրավիճակում էինք հայտնվել 2018 թ. ամռանը, երբ կանգնած էինք ընտրության առաջ՝ ձևակերպել տարկետում ուսման ընթացքում: Սակայն մեզ համար հայտնություն էր իմանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեռավար ուսուցման մասին: Եվ արդեն մեկ տարի է, ինչ իմ որդին սովորում է հեռավար ուսուցմամբ: Մենք շատ շնորհակալ ենք կրթահամալիրին մեզ տված հնարավորության համար, որը պետք է օրինակելի լինի նաև մեր երկրում մյուս դպրոցների համար: Մեր երկրում նախկինում ընդունված է եղել տնային ուսուցումը ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաների համար: Սակայն լինում են դեպքեր, երբ խնդիրները կապված չեն լինում ֆիզիկական դժվարությունների հետ, այլ ունենում են այլ պատճառներ: Այդ դեպքում ևս պետք է հաշվի առնվեն սովորողի առանձնահատկություններն ու խնդիրները և նրանց հնարավորություն տրվի շարունակել իրենց ուսումը: Բարեբախտաբար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստեղծել է այդ հնարավորությունը:
Ինձ համար շատ հաճելի է տեսնել  իմ որդուն դասավանդող ուսուցիչների անմիջական վերաբերմունքը, թե ինչպես են նրանք խրախուսում աշակերտին, նրա կատարած աշխատանքը գնահատանքի արժանացնում…Գնահատանքի, այլ ոչ թե թվանշանով արտացոլված գնահատականի: Շատ կարևոր են նաև լուրջ և վստահելի հարաբերությունները, որոնք հաստատվել են այս մեկ տարվա ընթացքում: Ես շատ երախտապարտ եմ դպրոցի տնօրինությանը և իմ որդուն դասավանդող ուսուցիչներին, ովքեր օգնում են հաղթահարել այս դժվար փուլը:
Պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր են նաև դասավանդողների ընտրված մեթոդները: Երբ հանձնարաություններ են տրվում տարբեր առարկաներից, դրանց կատարման համար աշակերտն ինքը պետք է փնտրի, ուսումնասիրի, այլ ոչ թե պարզապես կարդա և ներկայացնի դասագրքում ներկայացված տեսակետները: Ես ինքս հետաքրքությամբ եմ ծանոթանում հանձնարարություններին, ինքս ինձ համար բացահայտում նոր հեղինակների գործեր, դիտում տեսանյութեր: Այսինքն, ուսուցման այս ձևը նաև մեծահասակների համար կարող է հետաքրքրիր լինել:
Կարծում եմ, որ դպրոցը շատ անհրաժեշտ քայլ է արել՝ ստեղծելով հեռավար ուսուցումը, որը հնարավորություն է տալիս սովորողներին չկորցնել ժամանակ՝ ձևակերպելով տարկետում, այլ հետաքրքիր ձևով շարունակել իր ուսումնառությունը:
Մենք շնորհակալ ենք կրթահամալիրի տնօրինությանը՝ ի դեմս պարոն Բլեյանի, և մեր ուսուցիչներին՝ ընկեր Վարդանին, ընկեր Մարթային, ընկեր Մարգարիտին, ընկեր Յուրային, ընկեր Լիաննային»:

Հարգանքներով՝ Նունե Տետեյան

Leave a Reply

Your email address will not be published.