Մուտք կրթահամալիր ստեղծագործական հավաքով

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցը հայտարարում է մուտք կրթահամալիր ստեղծագործական  հավաք- բաց ճամբարի  մեկնարկի մասին:

Հունիսի 24-26 երևանյան փուլ

Եռօրյա ճամբարի ընթացքում կրթահամալիրի Ավագ դպրոցում սովորել ցանկացող,հայտագրված սովորողները ընդգրկվում են ճամբարային ջոկատներում և՝

  • ծանոթանում են հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանին, կազմակերպմանը, միջավայրին։
  • ծանոթանում են ուսումնական կենտրոններին, լաբորատորիաների, արհեսատանոցների, արվեստանոցների գործունեությանը։
  • մասնակցնում են մարզական պարապմունքների, խաղերի, ուսումնական անհատական և խմբային նախագծերի՝ թարգմանական, ընթերցողական, տեխնոլոգիական, երաժշտական

Սովորողի նախասիությանըմասնագիտական կողմնորոշմանն ուղղված ճամբարի բովանդակություն

  • Ճարտարապետություն, նախագծում, քանդակ
  • բաց ավեստանոց՝ գունանկար, գծանկար, թատրոն
  • թարգմանություններ, օտար լեզուներով հաղորդակցություն
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ, բջջային ծրագրավորում

Հունիսի 27-29 արտագնա փուլ

  • Եռօրյա բնապահպանական-հայրենագիտական-արշավախմբային ճամբար Արատեսում, Սևանի Ժայռում

Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 10 ) 740042 հեռախոսահամարով, կամ այցելեք՝ Ա. Բաբաջանյան 25

 

Կարծիք չկա