15.08.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առավոտյան ընդհանուր պարապմունք 06.05-10.05.2019

1 min read

Առավոտյան ընդհանուր պարապմունք 06․05․-10.05.2019

Առավոտյան ընդհանուր պարապմունք 06․ 05․ 2019

  • Միասնական պար՝ «Սեբաստիո»
  • Երգ՝ «Սուրբ աստված»
  • Միասնական արտասանություն՝
    Մի մրահոն աղջիկ տեսա
    Ռիալտոյի կամրջին,
    Հորդ մազերը— գետ գիշերվա,
    ԵՎ հակինթներ՝ ականջին:Աչքերը սև— արևներ սև,
    Արևների պես անշեջ,
    Գալարվում էր մեջքը թեթև
    Ծաղկանկար շալի մեջ:Աչքս դիպավ աչքի բոցին,
    Ու գլուխս կախեցի,
    Ժպտաց ժպտով առեղծվածի,
    Հավերժական, կանացի:Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
    Տառապանքս փորձ ունի.—
    Մի մրահոն կույս էր քեզ պես,
    Կոտրեց սիրտս պատանի…
  • Ի՞նչ է ասում ճամփորդներին
    Հալված-մաշված այս կածանը,
    Ժամանակին հազար ու մի
    Քայլեր հաշված այս կածանը,
    Անցող-դարձող քարավանի
    Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
    Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
    Հոգնած­, տանջված այս կածանը,
    Մեծ աշխարհի մեծաժխոր
    Ճանապարհից հեռու քաշված,
    Հիսուսի պես, ապառաժի
    Կողին խաչված այս կածանը:
  • Միասնական պար՝ «12 ոտք», «Բուլուլ»
  • Պարապմունքի պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան
    Երաժշտության և պարերի պատասխանատուներ՝
    Աննա Երիցյան, Հայարփի Անանյան, Հասմիկ Մելքոնայն
  • Արտասանության պատասխանատու՝ Նունե Մովսիսյան

07.05.

Միասնական երգուսուցում

  • 1.Հե՜յ, իմ Նազան
  • 2.Վիճակի երգ
  • Միասնական պար «Լուտկի»
  • Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
    Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
    Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
    Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

    Համբարձում յայլա,
    Յայլա ջան, յայլա,
    Լավ օրեր, յայլա,
    Յայլա ջան, յայլա:

    Երգ ու բույր խառնած,
    Թև թևի տված,
    Զուգում են լեռներ,
    Ծաղիկ են քաղում,
    Ծաղկի հետ խաղում
    Ինչպես թիթեռներ:
    Հովհ. Թումանյան

  • Միասնական պար «Ծաղկաձոր»

08․05

  • Երգուսուցում .Զուլո
  • Համբարձում յայլա
  • . Ձեր գեղի շեկլիկ տղեն,
    Աշխարհ գիտե՝ քո տերն ա:

    2. Մատնիքդ մատովդ չէ,
    Սիրածդ սրտովդ չէ:

    3. Արև դիպավ էն սարին,
    Աստված դուռ բանա բարի:

    4. Բասեն, մեռնիմ Արազիդ,
    Ընձի հասու մուրազիս:

    5. Արազ քու ցավ ու չոռը,
    Տանի, լցնե կը ծովը:

    6. Սարերին գարուն կուգա,
    Քու սիրածը տուն կու գա:

    7. Սարերի վրով գնաց,
    Քու յարը խռով գնաց:

    8. Շեկ յարիդ դրիր ճամփան,
    Սուրբ Կարապետ պահապան:

    9. Ուռի ծառին բար չըլնի,
    Սիրատերին ճար չըլնի:

    10. Աղջի, քու չարը տանեմ,
    Ես մորդ հավան կանեմ:

    11. Սարեն անցան հավքերը,
    Կիսատ չի մնա սերդ:

    12. Սարերու չափ ունիս դարդ,
    Դարդիդ կեղնի դեղ ու ճար:

    13. Բախչի միջի ալ վարդ ես,
    Լավ տղեն քեզի կուզե:

    14. Էրնեկ քեզ հարս տանեին,
    Թող թագվորը քոռ ըլներ:

    15. Էրնեկ քեզ հարս տանեին,
    Թող կեսուրդ գել ըլներ:

    16. Դու կառնիս էնպես տղա,
    Օր սաղ գեղն ուրախանա:

    17. Հավքը թռավ, թառն էլավ,
    Բախտիդ գինին դառն (լավն) էղավ:

    18. Սուն ու գերան քար է պետք,
    Սրտով սիրած յար է պետք:

    19. Տղեն արշին ու կես է,
    Թե ուզես՝ կեղնի փեսեդ:

    20. Բերդի բոլոր կամար է,
    Աղջիկ տղի համար է:

    21. Թեկուզ աշխարհն ավիրի,
    Մեկ է, չեն առնի քեզի:

    22. Զըմփիկ, զըմփիկ, զար երա,
    Ախչի, գըլխուդ ճար էրա:

    23. Սարերը ճամփա կուտան,
    Ախպերներդ տուն կուգան:

    Վիճակը հանելու մանիներ

    Միասնական պար՝ «Կարնո քոչարի»

     

10․05

  • Արտասանություն
  • Վիճակը հանելու մանիներ

1. Տեսեք վիճակն ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Սրտի ուզածն ինչ ի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

2. Սարերով ցորեն կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Արտերով գարի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

3. Մեր վիճակը ինչ կուզի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Օսկի մատանի կուզի,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

4. Վիճակ, վիճակ դուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ բարի բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

5. Վիճկի վրեն լուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Էս ինչ սիրուն բախտ ելավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

6. Վիճակ, վիճակ դուս էլավ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Վիճկի վրեն լուս էլավ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

7.  Վիճկիս անուն աբրշում,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Գյադա – գյուդեն վիճկի շուն:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

8.   Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,

Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,

Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,

Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են տղաների բացականչությունով.

9.  Հարս, հան վիճակն ի բարին:)

Համբարձման վիճակ հանենք,

Անուշ կերուխում անենք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։