ՏՏ ոլորտում պետական կրթական պարգև

Ապրիլի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ ՏՏ ոլորտում պետական կրթական պարգևի թեկնածու սովորողների և  հանձնաժողովի անդամների հետ հանդիպում։ Ամենամյա կրթաթոշակը շնորհվում է 2005 թ.-ից: Ծրագրի հովանավորն է Սինոփսիս Արմենիա ընկերությունը։ Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում․

  • Գլխավոր մրցանակ
  • Լավագույն ասպիրանտ
  • Լավագույն մագիստրանտ
  • Լավագույն բակալավր
  • Լավագույն սփյուռքահայ մասնակից
  • Լավագույն աշակերտ

Կրթական պարգևի հավակնորդներ կարող են դառնալ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ի առընթեր Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի Ա․Շիրակացու ճեմարան կրթահամալիրի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտական առարկաների թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոցի,  «Այբ» ավագ դպրոցի աշակերտները, ում տվյալները համապատասխանում են մրցանակաբաշխության պահանջներին:

Այսօրվա հանդիպման ժամանակ հանձանաժողովի անդամները ներկայացրին մրցույթին առնչվող մանրամասներ, օրինակներ բերեցին նախորդ տարիների հարցազրույցներից:

Կրթահամալիրից թեկնածու սովորողների հետ հարցազրույցը տեղի կունենա մայիսի 30-ին, ժամը՝ 14:00-ին:

Կարծիք չկա