Չարենց, «Հարդագողի ճամփորդները»

Գրառում է Հեռավար ուսուցմամբ սովորող Աշոտ Հովհաննիսյանը․

Ստեղծագործությունը այն մարդկանց մասին է, ովքեր չեն ենթարկվում դոգմաներին, չեն վախենում իրենց կարծիքից և ամեն հարցում ունեն իրենց տեսակետը։ Եվ այդ տարբերվող տեսակետը հիմնականում չի ընդունվում հասարակության կողմից, այդ իսկ պատճառով այդպիսի մարդիկ արժանանում են արհամարհանքի։ Հիմա՝ մերօրյա հասարակությունում նույնպես շատ են այդպիսի անձնավորությունները, սակայն նրանք նույնպես չեն արժանանում հասարակության ուշադրությանը և միայն խենթը կարող է նրանց ողջունել։

Ստեղծագործությունում ասվում է, որ հարդագողի ճամփորդները հեռացել էին տնից՝ լավ ապագայի ակնկալիքով, սակայն այդպես էլ չհասան դրան։ Իմ կարծիքով անարդար է լուրջ չվերաբերվել որոշ մարդկանց տարբերվող կարծիքին, քանի որ ամեն ոք ունի ազատ խոսքի իրավունք և յուրաքանչյուրը պարտավոր է լսել այդ կարծիքը։

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի, կինո-ֆոտո գործ։ Քաղաք քաղաքի ներսում, Կոնդ

Կարծիք չկա